ԵՄ-ն 6 ամսով հետաձգում է ռուսական նավթից ստացված նավթամթերքների ներմուծման արգելքը

Եվրոմիությունը հայտարարել է, որ հում նավթից ստացված նավթամթերքների՝ Ռուսաստանից երրորդ երկրներ ներմուծման նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելը, որոնք մտցվել են պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում, կհետաձգվի մինչև 2026 թվականի հունվարի 21-ը, հաղորդում է Bloomberg-ը։
Անցյալ ուրբաթ ԵՄ-ն հայտարարություն հրապարակեց, որի համաձայն, կշարունակի սահմանափակումներ կիրառել Ռուսաստանից նավթամթերքների, հիմնականում՝ դիզելային վառելիքի ներմուծման վրա, որը արտադրվում է երրորդ երկրներում՝ օգտագործելով ռուսական հումք։ Սակայն բացառություն է մտցվել Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար։ Rabobank-ի վերլուծաբան Ֆլորենս Շմիդտի կարծիքով՝ մինչև հունվար հետաձգումը ԵՄ-ին թույլ կտա «դիզելային վառելիքի շուկային որոշակի շունչ տալ»։
Աղբյուրը նշում է, որ ԵՄ նոր միջոցառումը, որը անմիջապես չի մտցվել, փաստացի կարգելափակի Մոսկվայի համար նավթի մատակարարումների վրա պատժամիջոցները շրջանցելու հիմնական եղանակներից մեկը։ 2023 թվականի փետրվարին ԵՄ-ի կողմից ռուսական վերամշակված նավթամթերքների վրա էմբարգո սահմանելուց հետո, ռուսական հումքի խոշոր գնորդները, ինչպիսիք են Հնդկաստանը և Թուրքիան, կարողացան վերամշակել էժան ռուսական նավթը և այնուհետև արտադրված վառելիքը վաճառել Եվրոպային։
2025 թվականի առաջին եռամսյակում այս երկու երկրները Ռուսաստանից օրական գնել են ընդհանուր առմամբ 1.8 միլիոն բարել հում նավթ, մինչդեռ ԵՄ-ն ներմուծել է մոտ 450,000 բարել դիզելային վառելիք և այլ նավթամթերք։
ԵՄ նոր կանոնները նաև պահանջում են, որ վառելիքի ներմուծողները ներկայացնեն ապացույցներ, որոնք հաստատում են այն հում նավթի ծագման երկիրը, որից արտադրվել են նավթամթերքները։

«Ազգային իշխանության անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի մուտքերը սահմանափակելը»․ Նաիրի Հոխիկյան
6117:48
«Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». Գագիկ Ծառուկյան
9412:18
«Իսկ տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7911:24
«Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, ինչ-որ օգնությունից են խոսում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
150Երեկ, 17:42
«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
222Երեկ, 02:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
24001.07.2026, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
25301.07.2026, 20:24
«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
38401.07.2026, 20:11