Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Խելապակասը ոչինչ անել չի կարող կաթողիկոսին»․ Ստեփան Դանիելյան

«Խելապակասը ոչինչ անել չի կարող կաթողիկոսին»․ Ստեփան Դանիելյան
172
Այսօր, 05:36

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող։ Կարող է ընդամենը փորձել վարկաբեկել։
Որքանով ես եմ հասկանում, կաթողիկոսի ու եկեղեցու թեման երկար նվագող ձայնասկավառակ է։ Եկեղեցու ու հավատքի թեման իրենց մեջ «ներվ» են պարունակում ու դա խելապակասին պետք էր, ու մոտակա ամիսներին էլ պետք է լինելու իր համար ճակատագրական թեմաներից ուշադրություն շեղելու համար։
Եթե չլիներ եկեղեցու թեման, ապա մենք հիմա ինչ էինք քննարկելու, քննարկելու էինք թշնամի երկրի ղեկավարի ելույթը, նրա կողմից խելապակասի ստորացնելը, Սյունիքը ամերիկացիներին տալու ավանտյուրայի խափանվելը, որը պացիենտն համար չարյաց փոքրագույն տարբերակն էր՝ ըստ իր կարծիքի, կամ էլ Սյունիքի թեման նման նոր քննարկումների միջոցով ժամանակ շահելու հնարավորություն։
Մի խոսքով, եկեղեցու թեման երկար է տևելու»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան