«Պողպատե մանդատդ Ալիևի դեմ օգտագործիր, ոչ թե մեր»․ քաղաքացի
![]() 224 Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 10:24 «Խայտառակություն է, աշխարհին հայտնի ենք՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, սակայն մենք մեզ պախարակում ենք»,- Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է քաղաքացին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը Վեհափառից ազատելու նախաձեռնությանը։ «Հասարակությունը մասնատվեց հների ու նորերի, սևերի ու սպիտակների, ինչը ամենավտանգավոր քաղաքականությունն է։ Չի կարելի մարդկանց հանել իրար դեմ, փորձել ներսից պառակտել։ Պառակտման նպատակը մեկն է՝ շեղել ժողովրդի ուշադրությունը աշխարհաքաղաքական պրոցեսներից։ Մեր ղեկավարի նպատակն է ամեն գնով պահել աթոռը։ Որպես մանկավարժ՝ խորհուրդ եմ տալիս վարչապետին․ ոչ թե աթոռը պետք է գեղեցկացնի քեզ, այլ ճիշտ հակառակը։ Ասում է՝ պողպատե մանդատ ունեմ, դա Ալիևի դեմ օգտագործիր, ոչ թե մեր»,- նշել է քաղաքացին՝ հավելելեվ, որ Վեհափառի կողքին է և իր համար անընդունելի են վարչապետի կոչերը։ |
«Լիդյա Մանթաշյանին տանջելով՝ իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի կամքը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
6910:00Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»
11009:00Միքայել Սրբազանի գործով դատավորն ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
10508:48Սպասվում է առանց տեղումների եղանակ
9208:30«Ես այսօր շոշափեցի նիկոլի կերտվող «իրական» Հայաստանը». Մետաքսե Հակոբյան
24700:30«Մարդը փողը տա, մոմը դնի, հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք». Ալեն Սիմոնյան
34000:18ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դատավորների նկատմամբ
16800:00«Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին». Արա Պողոսյան (լուսանկար)
160Երեկ, 23:24