«Դեմ կանգնեք սատանային, 7 տարվա մեջ գեթ մեկ անգամ պաշտպանեք ձեր սրբությունները». Նիկողոս Հովհաննիսյան
![]() 271 Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 03:12 Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմությունը երբե՛ք չի լռում, գրում և պատմում է ամեն ինչ ու բոլորի մասին։ Գրելու և պատմելու է նաև այն մասին, թե ինչպես Հայաստան պետության մեջ ապրող ստահակների մի փոքրիկ խմբակ զավթեց ու ոչնչացրեց պետականությունը, հայրենիքը և հասավ մինչև սրբության սրբոց Մայր եկեղեցի։ Բոլորս՝ ապրելով ներկայում, միշտ հղում ենք տալիս, թե ինչ է գրելու ապագայում պատմությունը։ Այնինչ՝ մենք կարող ենք փոխել պատմությունը, մենք՝ այսօրվա ապրող և գործող անձինք, որ ապագայի պատմության գործող ֆիգուրներ պիտի լինենք, կարող ենք շարժել պատմություն կերտող անիվը, որ հետագայում՝ աշխարհում ապրող թեկուզ գեթ մեկ հայ, կամ հայի գեն, կամ արյուն կրող մեկը, չամաչի իր զավակին պատմել այսօրվա դեպքերի մասին։ Դիմում եմ այն մարդկանց՝ ովքեր գեթ մեկ անգամ, իրենց մտքում ասել են «Աստված ջան խնդրում եմ….», ովքեր գեթ մեկ անգամ ասել են «Հայր մեր-ը», ովքեր գեթ մեկ անգամ կանգնել են Սուրբ Խորանի առաջ, ովքեր գեթ մեկ անգամ լսել են Գրիգոր Լուսավորիչ անունը, ովքեր գեթ մեկ անգամ լսել են «301թ կամ 1700-ամյակ» արտահայտությունները։ Զարթնե՛ք, Աստծո սիրուն, Զարթնե՛ք։ Չի՛ կարելի, մի՛ թողեք, մի՛ կանգնեք հայրենիք ու սրբություններ ոչնչացնողների կողքին։ Եկեք Մայր Աթոռ, ցույց տվե՛ք ձեր հնազանդությունն Աստծուն և Մայր եկեղեցուն։ Դիմում եմ ոստիկաններին, ԱԱԾ-ին, բանակին։ Դուք, հիմա, սեփական կամքով՝ ընթացող պատերազմի դաշտում, դեն եք նետում ձեր հագի «պաշտպանիչ վահանը»՝ որն է՝ Մայր եկեղեցին։ Քրիստոս «հագեք», դեմ կանգնեք սատանային, վերջին 7 տարվա մեջ՝ գեթ մեկ անգամ պաշտպանեք ձեր սրբությունները։ Աղբյուրը` Նիկողոս Հովհաննիսյան |
Բագրատ Սրբազանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
015:54«Չեմ պատրաստվում ո՛չ առարկել, ո՛չ հայցել, որ իմ կալանքը կառչեք»․ Բագրատ Սրբազան
1715:42«Քաղաքական բոլոր մեթոդներով պաշտպանելու ենք ՀՀ շահերը»․ Անդրանիկ Թևանյան
8015:30«Պաշտպանական թիմով որոշել ենք առնվազն այսօր ներկա չգտնվել դատական նիստին»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
4114:54«Առանց փաստաբանների ներկայության, կալանքի հարցը չի կարող քննարկվել»․ Արթուր Սարգսյան
4314:48«Եթե սա նախկին իշխանության ժամանակ լիներ, քաղհասարակության ներկայացուցիչները պոլերին պառկած կլինեին»․ Նաիրա Զոհրաբյան
12814:30«Սա կոչվում է 2026թ. ընտրակեղծիքների պատրաստվել»․ Գառնիկ Դավթյան
10614:00«Հայաստանցիներ կկարողանա՞ն գնալ Շուշի»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6613:48