Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Այսպիսի պահվածքը նրանից է, որ Տիգրան Ավինյանը մնում է անձեռնմխելի»․ Արմենակ Դանիելյան

«Այսպիսի պահվածքը նրանից է, որ Տիգրան Ավինյանը մնում է անձեռնմխելի»․ Արմենակ Դանիելյան
138
Երեկ, 17:18

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՆպատասխանատուների իշխանություն, կամ՝ ասեք չասեք մեկա չենք անում.
Վարդաշենի խարխուլ և փլուզվող հանրակացարանների բնակիչները բազմաթիվ անգամներ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության մոտ բողոքել են իրենց ապրուստի անտանելի պայմանների համար և իրենց բնակության վայրի անհապաղ տեղափոխման անհրաժեշտության մասին, սակայն ձայն բարբառոյ յանապատի։
Այսպիսի սանձարձակ հայտարարությունը, այսպիսի և ինֆանտիլ պահվածքը գալիս է նրանից, որ Տիգրան Ավինյանը այդպես էլ պատասխանատվություն չկրեց և պատասխան չտվեց 2020թ.-ի թագավարակի (կոռոնա) ժամանակ փոխվարչապետ ու պարետ էր միաժամանակ և իր պաշտոնավարման ընթացքում 10,000-ից ավել ՀՀ քաղաքացի մահացավ քովիդից, իր պարտականություններում թերանալու կամ աշխատանքները սխալ կազմակերպելու պատճառով։ 2020թ.-ի Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ որպես փոխվարչապետ պատասխանատվության չենթարկվեց պատերազմում պարտության պատճառներից ոչ մի դրվագով։ 2019 - 2023 թվականներին որպես ԱՆԻՖ -ի տնօրենների խորհրդի նախագահ, առ այսօր այդպես էլ իրեն առնչվող իրավական գործընթաց չկա։ 2023թ.-ի սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներից, բաժիններից, վարչություններից, վարչական շրջաններից անընդհատ և անընդմեջ կոռուպցիայի մեղադրանքով լինում են ձերբակալություններ և կալանավորումներ, սակայն Տիգրան Ավինյանը մնում է անձեռնմխելի։
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը և մնացած բարձր և ցածր օղակներում աշխատող պաշտոնյաները պատասխանատվություն են կրում իրենց կառավարման ժամանակ, իրենց թերացման, անգործության, պաշտոնից բխող լիազորությունների չկատարման համար, իրենց մեղավորությամբ մարդկանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար։ Ուստի, դիցուկ այս դեպքում Վարդշենի, ինչպես նաև Գ. Նժդեհի 56 ա հանրակացարանների հնարավոր փլուզման պատճառով առաջացած հետևանքների համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը՝ հանձինս Երևանի քաղաքապետարանում պաշտոնավարող, քաղաքային իշխանություն հանդիսացող ՔՊ ֊ի, մասնավորապես Տիգրան Ավինյանի»։