Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ծառահատումների վտանգավոր հետևանքները»․ Քրիստինա Վարդանյան

«Ծառահատումների վտանգավոր հետևանքները»․ Քրիստինա Վարդանյան
169
Երեկ, 19:30

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Երևանի միկրոկլիմայի կործանում
• Առանց ծառերի փոխվում է միկրոկլիման, ջերմաստիճանը բարձրանում է 3–7°C-ով։
• Տեղային գերշոգը առաջացնում է “heat island effect”՝ շիկացած տարածքներ։
2. Օդի աղտոտման սրում
• Ծառերն օրական մի քանի տասնյակ կգ փոշի են կլանում։
• Դրանց բացակայության դեպքում օդում մնում են մանր մասնիկներ (PM2.5), որոնք առաջացնում են տասնյակ առողջական խնդիրներ։
3. Սոցիումի բարեկեցության անկում
• Առանց ստվերի՝ հասարակական տարածքները դառնում են անօգտագործելի, փողոցներն ու տեղադրված նստարանները դատարկվում են։
• Շոգը խթանում է ագրեսիվ վարք, դեպրեսիա, գերհոգնածություն, ջրազրկում, ծանր առողջական հետևանքներով։
4. Հողին ասֆալտե ծածկույթի վնաս
• Ծառերի արմատային համակարգը կայունացնում է հողը և ջրային հոսքերը, պաշտպանում մայթերն ու շինությունները։
• Առանց դրանց՝ մայթերը սկսում են փլվել, ջրերը՝ կուտակվել, ասֆալտը քայքայվում է և ավելի արագ նորացման կարիք զգում։
5. Պատմական և մշակութային հիշողության կորուստ
• Տասնամյակներով կանգնած ծառերն ունեն մարդկանց հիշողության արժեք։ Դրանք՝ մեր մանկության փողոցները, մեր ստվերները, մեր անցյալը։
• Դրանք փոխարինել անճանաչելի ու սին կլիմային և փողոցների հիգիենիկ պահանջներին անհամապատասխան ծառերով՝ նշանակում է փոշիացնել սերնդային կապը։
Այս ամենը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլ քաղաքական և հանրային պատասխանատվության հարց։