Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում
![]() 230 Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 21:18 Գլոբալ տաքացման և ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանքով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան (5165մ) կատարի ձնածածկույթը տարեցտարի հալչում է։ Մասնագետները համեմատել և վերլուծել են Արարատ լեռան արբանյակային պատկերները։ «Էրմենիհաբեր»-ը նշում է, որ 1987-ից հետո ամեն տարվա օգոստոսին արվում են արբանյակին պատկերներ և համեմատություն է անցկացվում։ Մասնագետները նկատում են, որ Արարատ լեռան ձյան շերտը, որը նախկինում զբաղեցնում էր մոտ 8042 քկմ տարածք, արդեն 2024-ի տվյալներով կրճատվել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 4095 քկմ։ Վերոնշյալ պատկերը ցույց է տալիս, որ սառցաշերտի մակերեսը 37 տարվա ընթացքում կրճատվել է մոտավորապես 3047 քկմ-ով, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ 41%-ով։ Նշվում է, որ եթե գլոբալ տաքացումը և ջերմաստիճանի բարձրացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։ Մասնագետները նաև նշել են, որ Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր Կիլիմանջարո լեռան ձյան շերտը գրեթե ամբոջությամբ անհետացել է և դա կարող է տեղի ունենալ նաև Արարատ լեռան հետ։ «Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա հավանական է, որ մոտ ապագայում Արարատ լեռան գագաթը սառցաշերտի փոխարեն ծածկվի հրաբխային ապարներով»,- գրում է աղբյուրը։ |
«Լիդյա Մանթաշյանին տանջելով՝ իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի կամքը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
6910:00Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»
11009:00Միքայել Սրբազանի գործով դատավորն ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
10508:48Սպասվում է առանց տեղումների եղանակ
9208:30«Ես այսօր շոշափեցի նիկոլի կերտվող «իրական» Հայաստանը». Մետաքսե Հակոբյան
24700:30«Մարդը փողը տա, մոմը դնի, հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք». Ալեն Սիմոնյան
34000:18ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դատավորների նկատմամբ
16800:00«Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին». Արա Պողոսյան (լուսանկար)
160Երեկ, 23:24