Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

Անակնկալ հյուրեր՝ Փաշինյանի քավորի ծնունդին. «Ժողովուրդ»

Անակնկալ հյուրեր՝ Փաշինյանի քավորի ծնունդին. «Ժողովուրդ»
180
Այսօր, 09:24

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում ՔՊ վերնախավի մասնակցությամբ կայացած ծնունդին բավականին հետաքրքիր հյուրեր են եղել։
Մամուլը գրել էր, որ Արտաշատում գտնվող «Ադանա» ռեստորանում մեծ շուքով իր 50-ամյակն է նշել ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Վահե Ղալումյանը։ Ականատեսները պատմեցին, որ ծնունդին ներկա է եղել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Ներկա հյուրերը նկատել են, թե ինչպես են ՔՊ-ականները հատուկ մոտենում ու ողջագուրվում նախկին ոստիկանապետի հետ: Նկատելի է եղել նաև, որ Հովհաննիսյանի հետ գրկախառնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը։

Դատելով այն հանգամանքից, որ Հովհաննիսյանը չի մնացել ԱՄՆ-ում և ՔՊ-ականների հետ ծննդյան առիթին էլ ջերմ ընդունելության է արժանացել, պետք է ասել, որ չի բացառվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետին նոր պաշտոնի նշանակեն։
Ինչ պաշտոնի՝ բարդ է ասել, քանի որ «ազատ տեղեր» Փաշինյանի կառավարության ներսում հաճախ են մնում»: