Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Գնալու ենք նման բոլոր դեպքերի հետևից». քաղաքապետարանի աշխատակից

«Գնալու ենք նման բոլոր դեպքերի հետևից». քաղաքապետարանի աշխատակից
244
Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 12:18

Երևանի քաղաքապետարանը Արամի 64 հասցեին հարակից հատվածում կառուցատարրեր է ապամոնտաժում, որոնք իրենց խոսքով՝ ապօրինի են։ «Գնալու ենք նման բոլոր դեպքերի հետևից»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցն էլ հայտնեց, որ քաղաքացիներից ևս ահազանգեր են եղել բակի ապօրինի շինությունների քանդման հետ կապված։
Բնակիչներից մեկը, ում ավտոտնակը ևս քանդման ենթակա է, լրագրողներին հայտնեց, որ նախապես տեղեկացված չի եղել և ըստ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերի, ավտոտնակը ենթակա է տեղափոխման, այլ ոչ թե քանդման։

Երևանի կենտրոնում կոնստրուկցիաներ են ապամոնտաժվում