Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան

«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
156
Այսօր, 14:18

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարությունը մուտիտ է տարածել արբիտրաժային դատարանի հետ կապված։
Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հենց այդ մուտիտի առիթով է որոշում կայացրել։
Դատարանի վճիռը վերջնական չէ, այլ անհապաղ ապահովման միջոց, որն ընդունվել է, որովհետև եթե կառավարությունը հասնի ՀԷՑ-ի խլմանը, սեփականատերը հետագայում նույնիսկ հաղթելու դեպքում չի կարող լիարժեք վերականգնել սեփականության իրավունքը։
Ի՞նչ է ասում Արցախը հանձնած կառավարությունը իր մուտիտ-հայտարարությունով։
Ասում է՝ «սա էներգետիկ անվտանգության, կարգի ու պետական ռիսկերի հարց է», իբր կապ չունի ՀԷՑ խլելու հետ։
Բայց իրականում սա նույն մուտիլովկան է՝ ինչի համար էլ հենց արբիտրաժը կիրառել է անհապաղ արգելանք։ Որովհետև բոլորը տեսնում են՝ սա նույն բռնագրավման գործընթացն է՝ ուրիշ անվան տակ։
ՔՊ-ական կառավարությունը ժամանակավոր կառավարիչ է նշանակում՝ իբր կարգ պահելու համար։
Այդ «կարգը» պահողը հենց ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն է, որը արդեն իսկ ապօրինի ազատել է ՀԷՑ-ի գլխավոր մասնագետ Դավիթ Ղազինյանին։
Այ սա է վերահսկողություն սահմանելը։ Եվ սա է այն, ինչից պետք է ձեռնպահ մնալ, ըստ միջազգային դատարանի։
Արբիտրաժը հստակ ասում է՝
ՀԷՑ-ի վրա վերահսկողության ցանկացած փորձ խախտում է Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագիրը։
Քանի որ ՀԷՑ-ը պատկանում է Կիպրոսում գրանցված ընկերության, Սամվել Կարապետյանը պաշտպանված է որպես օտարերկրյա ներդրող։
Հայաստանն այդ համաձայնագրին կողմ է։
Հայաստանը նաև Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի մասնակիցն է։
Հայաստանը ստորագրել է, որ կընդունի այդ ատյանի որոշումները։
Ի՞նչ է անում ՔՊ-ն։ Ակնարկում է, որ չի ենթարկվելու։
Սա նշանակում է՝
ՀՀ-ն խախտում է իր միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Խախտում է ներդրողների սեփականության իրավունքը։
Դառնում է ոչ վստահելի երկիր՝ ներդրումների համար։
Իսկ եթե շարունակեն չհնազանդվել արբիտրաժի որոշմանը, Հայաստանը կարող է հայտնվել միջազգային փոխհատուցման գործով պարտված պետության կարգավիճակում։
Այսինքն՝ Արցախի հանձնման ու ներպետական սահմանադրական խախտումներից հետո ՔՊ-ն արդեն անցնում է միջազգային ահաբեկչության տրամաբանության մեջ՝ ուղղված սեփականության իրավունքի դեմ։
ՔՊ-ն դառնում է ռեժիմ, որը վտանգավոր է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև միջազգային ներդրողների համար։
Իսկ այդ ռեժիմը պետք է վնասազերծել»։