Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Արոնյանի հարվածից հետո նիկոլները կրում են իրենց երկրորդ պարտությունը». Վահրամ Մարտիրոսյան

«Արոնյանի հարվածից հետո նիկոլները կրում են իրենց երկրորդ պարտությունը». Վահրամ Մարտիրոսյան
169
Երեկ, 17:36

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արոնյանի հարվածից հետո նիկոլները կրում են իրենց երկրորդ պարտությունը՝ միջազգային դատարանը մերժել է ՀԵՑ-ի նիկոլական «ազգայնացման» օրակարգը։
Երբ նիկոլական Հայաստանում մի քանի օրում ճպցնելով ՀԵՑ-ը «ազգայնացրեցին», զարմացա։ Որովհետև ընդամենը օրեր առաջ Մոսկվայի Դոմադեդովո օդանավակայանի ազգայնացումը նույնիսկ ռուսական պետությունից էր տարիների նախապատրաստական աշխատանքներ պահանջել։
Բա ո՞ւր են «արևմտամետները», սեփականության իրավունքը արևմտյան քաղաքակրթության անկjունաքարային կոնստրուկտներից մեկն է։ Բովանդակությամբ՝ Չուկոտկա, էտիկետկով՝ Արևմուտք։
Հիշեցնեմ, որ հենց հիմա պետության կողմից բիզնեսի նկատմամբ տեռոռ է իրականացվում։ Օրը ցերեկով մտնում են աշխատող ձեռնարկություններ, աշխատակիցներին ու հաճախորդներին դուրս շպրտելով պլոմբում ու հեռանում են»: