Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը

Վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը
109
Երեկ, 20:00

Այսօր կեսօրին վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը։ Դրա հետևանքով դադարեցվել է Զովունի համայնքի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:
«Վեոլիա ջուր» ընկերության էներգետիկ համակարգերի մասնագետների արագ արձագանքման շնորհիվ արդեն իսկ նոր տրանսֆորմատոր է տեղափոխվել պոմպակայան։ Այժմ ընթանում են մոնտաժման աշխատանքները:
Առաջիկա ժամերին Զովունիի կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`   Վեոլիա ջուր»