«ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական պրոցեսների գոտում գտնվող հարց է»․ Հակոբ Բադալյան
![]() 101 Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 13:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կիլիկիո Կաթողիկոսարանը հայտնում է Արամ Առաջին Վեհափառի գահակալության 30-ամյակի կապակցությամբ Համայն ռուսիո Պատրիարք Կիրիլից ստացված շնորհավորական հատուկ նամակի մասին: Նամակում Պատիրարք Կիրիլը բնականաբար բարձր է գնահատում Արամ Առաջինի դերը թե հայ եկեղեցու կենսագործունեության, թե նաեւ միջազգային եկեղեցական ասպարեզում: Հիշեցնոմ, որ Արամ Առաջինը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է: Պատրիարք Կիրիլի շնորհավորական նամակը հատկապես այս փուլում, երբ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվում են պատմական նշանակության դրամատիկ զարգացումներ, թերևս առաջացնում է տարբեր ընկալումներ: Պատրիարք Կիրիլի հատուկ շնորհավորական նամակը բացի շնորհավորանքից պարունակե՞լ է նաև այլ ասպեկտներ կամ տողեր, գուցե տողատակեր, հնարավոր է ասել միայն այդ նամակին մանրամասն ծանոթ լինելու դեպքում: Սակայն դրա հավանականությունն իհարկե շատ մեծ է: Այդ եզրակացության որոշակի նախադրյալներից մեկը կարելի է համարել դեռեւս մայիսին տեղի ունեցած մի ուշագրավ իրադարձություն, որը հայաստանյան մեդիամիջավայրում ուշադրության արժանացել է թերեւս միայն իմ տելեգրամյան ալիքում: Խոսքը մայիսի 12-ին Անթիլիասում կայացած մի հետաքրքիր հանդիպման մասին է: Մայիսի 12-ին Արամ Առաջինի հյուրն էին Լիբանանում ՌԴ դեսպանը, ու ինչը առավել ուշագրավ է՝ Սիրիայում ռուսական համայնքի ղեկավար Հայր Ֆիլիպը: Իսկ Անթիլիասում այդ հանդիպումը տեղի ունեցավ Պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցից մի քանի օր անց: Կիրիլի այցը Բաքու մայիսի 3-ին էր: Հիշեցնեմ, այնտեղ նա պարգևատրել էր նաև Մեհրիբան Ալիեւային: Կրկնում եմ տեսակետս, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսների ազդեցության գոտում գտնվող հարց է, որտեղ ըստ իս էական նշանակություն ունի այն պատմա-քաղաքական տրամաբանությամբ ներկայությունը, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի մերձավորարեւելյան ռեգիոնում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
