«ՀՀ բոլոր իշխանությունների միսիան օտարներին ինչ-որ բան տալն է»․ Արա Արայան
182
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 21:24
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բոլոր իշխանությունների միսսիան միշտ կայացել և կայանում է օտարներին ինչ որ բան ՏԱԼՈՒ մեջ: Անկախություն հռչակելուց անմիջապես հետո, նախ աճուրդի դրվեց՝ հենց անկախությունը: ԼՏՊ-ն արագի մեջ երկիր խցկեց ԱՊՀ, հետո ՀԱՊԿ, մեր արտաքին սահմանները ոչ թե աութսորսինգով, այլ գաղութի փշալարերի կարգավիճակով հանձնվեցին ռուսներին: Հայաստանը վերածվեց դասական ռուսական գաղութի, աքսորավայրի, ռազմաբազայի հսկողության ներքո: Հետո սկսվեց Նաիրիտ գործարանը որևէ օտար կառույցի տալու բանավեճը, արդյունքում Նաիրիտը թալանվեց և վերածվեց մետաղի ջարդոնի: Հետո ԼՏՊ-ն նախաձեռնեց նորանկախ Հայաստանի ստրատեգիական մեկ այլ ոլորտի, հեռախոսակապի ու ինտերնետի վերահսկողությունը որևէ օտար ուժի ՏԱԼՈՒ բազառը: Արդյունքում ստեղծվեց Արմենթելը և սիմվոլիկ՝ 1 միլիոն դոլարով ողջ կապը 15 տարվա մենաշնորհով նվիրվեց հունական ՕՏԷ-ին: Պետությունը զրկվեց կապի վերահսկողությունից և թափ առնող ինտերնետային տեխնոլոգիաների, բջջային կապի զարգացման հեռանկարից: Մենք 15 տարով հետ ընկանք մարդկային պատմության զարգացման ամենակարևոր տեխնոլոգիական հեղափոխության փուլից: Հետո սկսվեց «Արարատ» գինու կոնյակի գործարանի տալու աճուրդը: Քոչարյանը կոպեկներով այն նվիրեց ֆրանսիական Պեռնո Ռիկարին, որին պետք էր հայկական գինու-կոնյակի արդյունաբերությունը զերծ պահել զարգացումից և միջազգային շուկաներից, այն թողնելով ռուսական շուկայի հույսին, այդպես էլ եղավ: Օգտագործվեց թանկարժեք հումքը, Հայկական Կոնյակ բրենդը ոչնչացվեց, ոլորտը մնաց ընգեր Ծառուգյանի հույսին: Հետո սկսվեց Մեծամորի ատոմակայանի, ՀայԳազի, Երևանի ու Հրազդանի ջերմատների և ՀԷՑ-ի, Սևան ՀԷԿ-ի ու Կասկադի ՏԱԼՈՒ պրոցեսը, արդյունքում ողջ էներգետիկ համակարգը ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ պայմանագրերով նվիրեցին ռուսներին: Հետո ռուսներին ՏՐՎԵՑ Հայկական երկաթգիծը, որը այդպես էլ չզարգացավ: Ռուսներին ոլորտը զարգացնել պետք չէր, երկաթուղին պետք էր արդեն իսկ գաղտագողի ՏՐՎԱԾ հանքարդյունաբերությունը սպասարկելու համար, հանքանյութը, պղինձը, մոլիբդենն ու ոսկին երկաթուղով է տեղափոխվում: Հետո սկսվեց պետության վերջին գույքի հորինված ռուսական պարտքի դիմաց ՏԱԼՈՒ բազառը, Սերժիկ Սարգսյանը դա էլ կատարեց, մնացուկները նվիրեց ռուսներին: Որպեսզի հանկարծ այդ արդյունաբերական մնացուկները որևէ արտասահմանյան ընկերության համար գրավիչ ներդրումների թիրախ չդառնային: Պետք էր պարզապես ոչնչացնել, ուրիշ ոչինչ: Հետո ՀՕՊ-ը նվիրեցին ռուսներին, Էրեբունի օդակայանը... Այսինքն մեր բոլոր ժամանակների դավաճան իշխանավորների միակ քաղաքականությունը ՏԱԼՆ է եղել։ Երկրից ինչ որ բան տալ, հանուն սեփական աթոռի: Վերը թվարկած գործարքները ամբողջը չեն: Այս փոքրիկ երկիրը ուղղակի առասպելական ուժ ու էներգետիկա ունի, որ դեռ դիմանում է: Բազմիցս ասել եմ, դա պատմական ուժն ու էներգետիկան է, այլապես հնարավոր չէր նման իրավիճակում գոյատևել, բայց այդ էներգիան անվերջ չէ... Սրան զուգահեռ, տեղական իշխանավոր ճիվաղները վաճառեցին վերջին փշրանքները, Սովետական Հայաստանի արդյունաբերական գործարաններն ու հիմնարկները, երբ դա էլ վերջացավ աճուրդի հանվեց ՀՈՂԸ: Պետությունը բանկրոտ է, նույնիսկ հող չունի, բոլոր հողերը ցաք ու ցրիվ, կոպեկներով ծախվել է ագահ ու տգետ բնակչության մի չնչին զանգվածի: Չեն խնայել բնությունը, հասարակական տարածքները, այգիներն ու մայթերը, ծախել ու ծախում են ամեն ինչ: Այժմ, փաստացի աճուրդի է հանված Հայաստանի մի մասը, Սյունիքը: Բոլոր խոսակցությունները ինչ որ հորինված Զանգեզուրի միջանցքի շուրջ պարզապես ԲԼԵՖ է, սուտ ու կեղծիք: Հայ հասարակությունը աչքերը չռած հետևում է այս մատնոց պտտողների խաղին, փորձելով հասկանալ իմաստը: Մեր քարտեզներում ԿԱՍՊԻՑ ԾՈՎ պատկերված չէ, որով իբր պետք է անցնի այդ անիծյալ միջանցքը: Գուցե Ալիևը արդեն Կասպից ծովի 200 կիլոմետրանոց հատվածի վրա արդեն կամուրջ է կառուցել, հարցը միայն Հայաստանով անցնող 40 կիլոմետրն է խնդիրը: Ի դեպ, այդ 200 կմ հատված պատկանում է ինչպես Ադրբեաջանին, այնպես էլ Իրանին, Թուրքմենստանին ու Ռուսաստանին, Կասպիցը Ալիևի հոր լողավազանը չէ: Թուրքիայի տարածքով, մինչև Նախիջևան երկաթուղին նույնպես կառուցված չէ, թուրքերը միայն երեկ լուր տարածեցին, որ իբր միջազգաին 2,4 միլիրդ դոլարի ներդրումներ են ճարել, որպեսզի մինչև նախիջևան երկաթիգծը կառուցեն:))) Հայեր ձեր ուղեղները ԼՐԻ՞Վ անջատված է... Սա հերթական ՏԱԼՈՒ գործարքն է: Ուրիշ բան չկա տալու, խեղճ ՀԷՑ ը արդեն մի քանի անգամ է ՏՐՎՈՒՄ: Մեր ողջ քաղաքական դաշտը լցված է ՏՎՈՂՆԵՈՎ, սրանց քաղաքականությունը ՏԱԼՈՒ վրա է կառուցված: Իսկ բանկրոտ պետությունը դադարել է գործոն լինելուց, վերծավել ենք աֆրիկյան բանանային հանրապետության, որի ներսում նաև բարոյահոգեբանական տոտալ քաոս է: Տա՞լ միջանցքը, այսինքն՝ Սյունիքը, թե՞ ոչ: Հետո հերթը Սևանինն է, սա լավ հիշեք»: