«Լևոն Տեր-Պետրոսյանի կոչերը պայմանավորված են նախընտրական տրամաբանությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() 205 Երեկ, 16:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ես իհարկե որևէ կերպ կասկածի տակ չեմ դնում առաջին նախագահի պետականապաշտությունը, բայց, թող ներվի ինձ ասել, Նիկոլ Փաշինյանին ուղղված նրա կոչերի գործնական մոտիվը ավելի շուտ պայմանավորված է նախընտրական տրամաբանությամբ: Առաջին նախագահի քաղաքական կենսագործունեության հիմնարար խնդիրը եղել է այն, որ նա այդպես էլ չի կարողացել կամ չի ցանկացել ձևավորել քաղաքական ինստիտուցիոնալ համակարգ՝ կուսակցության կամ քաղաքական որեւէ կառուցվածքի ձևով, որը կունենար շատ, թե քիչ ինքնաբավություն եւ մի փոքր նվազ կախված կլիներ հենց իր՝ Տեր-Պետրոսյանի խարիզմայից ու վարկանիշից: Մեծ հաշվով, միակը Տեր-Պետրոսյանի քաղաքական միջավայրից, որը հասավ ինքնաբավության մի որոշակի աստիճանի, նրա «անառակ որդին»՝ Նիկոլ Փաշինյանն է: «Անառակ որդին» ես դիտարկում եմ զուտ այսպես ասած այլաբանական իմաստով, այլ ոչ թե նրա «հոգեզավակը լինելու», ինչպես համարում են շատերը: Հիմա, երբ մոտենում է նախընտրական վճռորոշ շրջանը, առաջին նախագահը թերևս բոլոր պատեհ առիթներն օգտագործելու է իր անմիջական դրսևորման համար, որպեսզի այդպիսով գործուն և ծանրակշիռ օժանդակություն ցուցաբերի իր քաղաքական միավորին՝ ՀԱԿ-ին: Իհարկե այդ իմաստով որևէ կերպ բացառություն չէ որևէ նախկին նախագահի թիմ: Սերժ Սարգսյանի թիմը ըստ էության էապես անմրցունակ է լինելու առանց նրա, Ռոբերտ Քոչարյանինը՝ առանց Քոչարյանի: Ընդ որում, բոլոր երեքի դեպքում հանրային վստահություն կամ էլեկտորալ մոբիլիզացիա ապահովող գործոնների կառուցվածքները տարբեր են: Բայց, ընդհանուր առմամբ այդպիսին է իրերի դրությունը: Եվ առաջին նախագահը փորձելու է թերեւս հնարավորինս արդյունավետ օգտագործել ուշադրության կենտրոնում հայտնվելու, այսպես ասած «նյուզմեյքերության» առիթները: Երբ Նիկոլ Փաշինյանը իր շրջապատին տալիս է առաջին նախագահին կոշտ թիրախավորման ենթարկելու հրահանգ: Այդպիսով նա ավելի շատ օգնում է առաջին նախագահին, քան վնասում նրան: Նիկոլ Փաշինյանը, ինչպես օրինակ Սոլովյովը կամ Մարգարիտա Սիմոնյանը, կարող է Հայաստանում որեւէ ուժի վնասել մի տարբերակով՝ գովելով եւ աջակցելով նրան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Եթե Փաշինյանը հավաք անի Մայր Աթոռում, կհանդիպի հակազդեցության». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5220:42Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
5820:3610 պետություն դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար
12620:20«Գուսմանի համար ճակատագրական եղավ այցը օկուպացված Ստեփանակերտ». Հակոբ Բադալյան
19317:24«Մեր քաղաքական էլիտան Չինաստանը 10 տարում Սոմալի կդարձնի»․ Սամվել Ֆարմանյան
15916:42«Այս փուլն ակնառու դարձրեց առաջնորդության ճգնաժամը»․ Վահե Հովհաննիսյան
14716:24«Հնարավոր է այս շաբաթ հեռախոսազրույց ունենանք Պուտինի և Թրամփի հետ»․ Էրդողան
27616:15«ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին»․ Վարդան Օսկանյան
14616:08