«Նա խնդիր ունի բացառապես գիտակից ու ադեկվատ հայերի հետ». Դավիթ Կարապետյան
303
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 19:42
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփահրաշքը, Իլհամածաղրն ու Նիկոլածանակը… Մեզ և ձեզ մեծ ավետիս. խաղաղաբեր Թրամփը թրթիռով ավետեց, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելուն, եթե ոչ՝ արդեն իսկ իրականացված է։ Մենք այնտեղ հրաշք ենք գործել…» Աչքերս լո՜յւս, վերջապե՜ս… Ռուս-Ուկրաինական, Իսրայելա-իրանական, Գազայի, Սիրիայի կոնֆլիկտներն ի սպառ լուծելուց, արյունահեղությունը դադարեցնելուց ու հաստատուն խաղաղություն հաստատելուց հետո, հերթը հասավ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծմանը: Ապրի՛ Թրամփը, որ հետամուտ եղավ տասնամյակներ շարունակվող կոնֆլիկտի «մեջիք» հանգուցալուծմանը… Դափնիները, բրավոները, նոբելյան մրցանակները՝ goes to Թրամփ: «Без пяти минут» նոբելյան նոմինալ Նիկոլն էլ է նոնսենսում, թե բա ես էլ պակաս տղա չեմ. «խաղաղության դարաշրջան» եմ բերել, պատերազմն եմ բացառել: Այնպես որ՝ պետք է գնահատել, երախտապարտ լինել, իրեն էլ՝ իդոլացնել, աստվածացնել: Կարևորը՝ բոլորը բոլորից գոհ են, ուրախ ու երջանիկ: Թրամփը Ալիևի գովքն է անում, հաճոյախոսություններ շռայլում, Ալիևն, անպատասխան չթողնելով, շողոքորթաքծնանխով շաղախված շնորհակալական խոսքեր է խրախուսում: Նիկոլն էլ՝ նիկոլ է. երկուսի հետ վեճ ու խնդիր չունի, ամոթ, նամուս, թասիբ չունի, հստակ ցուցումներ ունի, ուրիշ ճար ու ելք էլ չունի, բայց միշտ բարձր տրամադրություն ունի: Իսկ երբ նրան ծաղրում, նվաստացնում, ստորացնում ու աշխարհով մեկ խայտառակում են, իսկ նա այդ ամենը ճորտ մանկուրտի նման, ալտրուիստի ալիբիով խոնարհաբար կուլ է տալիս, չի նեղվում, չի ազդվում, դրսևորում է ստոկհոլմյան սինդրոմ՝ հանուն մեզ, հանուն այսօրվա ու վաղվա խաղաղության համար է անում: Ինչ խոսք՝ խոհեմ, հեռատես, սառնասիրտ, ուժեղ կամքի տեր տղա է նա: Նա չի իջնում Ալիևի մակարդակին, նրան անհնար է սադրել, հունից հանել, նյարդայնացնել: Եվ հետո. գիտե՞ք ինչ դժվար է դերի մեջ մտած՝ գիժ-խելապակաս, խեղկատակ-խաբեբա, ստախոս-սրիկա, հոգեշեղված, ամոռալ-սեռաշեղված, ավանտյուրիստ-երեսպաշտ ձևանալը: Նա խնդիր ունի իր երկրի ներսում, բացառապես գիտակից ու ադեկվատ հայերի հետ: Համ էլ՝ լուրջ միսիայով է զբաղված. լույսը բացվում՝ ՀԷՑկլտում է, մաղձաթափվում, տրոլլներ ու տինդիրիտներ է անում, հետո՝ հաճոյանում, բարոյախրատական, խոհափիլիսոփայական մտքեր է զեղում, Աստվածաշունչ է ցիտում, սաղմոսներ է ստատուսում, խաչարշավ է անոնսում ու պատրաստվում՝ «վեհարանը վեհի» վայրահաչությամբ քրիստոնեաբար ասպատակել ու գրոհով զավթել Մայր Աթոռը: Աշխարհը նայում, զարմանում է, գիտակից հայությունը՝ ապշում, նրարդայնանում: Հոգևոր առաջնորդ՝ Փաշազադեն, ադրբեջանցի չինովնիկները գոհ են: Նրանց սպասելիքներն ու պահանջների կատարումն իրականանում են: Վերջիններս հաջողություն են մաղթում Փաշինյանին, խրախուսում նրա հարձակումը «ռևանշիստական վերջին օջախ»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Օջախապետն իր կողմնակիցներին կոչ է անում «պատրաստ լինել ազատել» Վեհարանը։ Նրան այնպես է հուզում եկեղեցականների արքուբարքը, նա այնքան է մտահոգված վեհափառի կուսակրոնության օրհասական հարցերով, այնպիսի էնտուզիազմով է լծված այդ «սուրբ» գործին, որ մարդը կմտածի, թե երկիր են ազատագրելու, թշնամուն են բռնազավթված սուվերեն տարածքներից հետ շպրտելու: Հիմա ոնց չասես. բա այդքան դուխով ես ու հպարտ այդ հողերն ազատագրի, քեզ ուղղված երեկվա ծաղրանքին պատասխանի: Դու ես նրա բերանը լեզու դրել, դու էլ նրա ասածները կեր ու մարսի: Չնայած՝ դու վատ չես զգում, երբ քեզ «նավրտում»- նվաստացնում են, ընդհակառակը՝ ստիմուլ ես ստանում ու մազոխիստիդ մուռը բացառապես սեփական ժողովրդից հանում: Քո ուժը միայն հայի վրա է պատում: Դու միայն հայից կարող ես խլել, ունեզրկել, գործ սարքել, գործ կարել, հայի վրա մուննաթ գալ, հաշիվ մաքրել: Այ քեզ, պադոշ. սրան-նրան մեղադրում է հազար ու մի մեղքերի, արածի ու չարածի մեջ, գործի է դնում ավանդական մանիպուլյացիան, էմոցիոնալ սպեկուլյացիան, դեմագոգիան, կոմպրոմատն ու ուլտիմատումն ու իրենից գոհ պերմանենթ սթրեսից էյֆորիկ էքստազ է ապրում: Իր ամորալ կերպարը թողած՝ բարոյականությունից ու մաքրությունից է խոսում, սրա-նրա սխալներն է մատնանշում, դավաճանությունից է խոսում, ծիծաղելի զուգահեռներ է անցկացնում, բանուգործը թողած ընկել է եկեղեցականների հետևից, կուսակրոնությունից, ամուսնության ուխտից է խոսում, դա էլ քիչ չէ՝ ամոթանք է տալիս: Մտքով անգամ չի անցնում, որ ինքն իր պիղծ կերպարի, արածների ու չարածների համար րոպե առաջ պետք է հրաժարական տար: Որ իր իսկ կողմից բերված օրինակներն իր հրաժարականի հիմնավորումներն են, ոչ թե Վեհափառի կամ «Աստրոնոմեր» ընկերության տնօրենի: Բա եթե դու գիտակցում ես, որ կնոջը դավաճանելու համար ընկերության տնօրենի պաշտոնից մարդը պետք է հրաժարական տա, ապա ի՞նչ պետք է անի պետությանը, ժողովրդին և իր իսկ խոստումներին հակոտնյա վարչապետը։ Նայենք 2021 թվականի նախընտրական, այնուհետև՝ կառավարության ծրագրիդ, որտեղ գրված է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման անհրաժեշտության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության, Հայաստանի Հանրապետության Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու մասին, հետո նայենք արածներդ ու չարածներդ, այդ ամենի ճակատագրական հետևանքները, թե՞ լսենք ամենօրյա կրուտիտ-մուտիտ-տաֆտալոգիաներդ, սրան-նրան մեղադրելդ: Չնայած՝ նայած հարցում, նայած ոնց: Մի տեղ դու անձի երկատվածությամբ հանդես ես գալիս որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյան, մի տեղ՝ ՀՀ վարչապետ: Հատկապես, երբ ինչ որ նկատառումներից ելնելով ինքնարդարանում ես: Հատկապես ֆանտաստիկ էր վերջին ինքնախոստովանությունդ, թե բա եկեք ասեմ, թե ինչո՞ւ օրենքով ամուսնացած չեմ: Պատճառը ենթադրելի էր. «Ես Աննայի հետ չեմ զագսավորվել որովհետև գիտակցում էի, որ որպես ընդդիմադիր ենթարկվելու էի քաղաքական հետապնդումների: Որ ինձ դատելու են, գույքը բռնագրավելու են: Դա արել ենք, որ Աննան դե յուրե ինձ հետ կապ չունենա, որ մի օր ձեռներիցս տունն ու գույքը չվերցնեն»: Լավ, ասենք այդ իսկ պատճառներով, ռիսկերն ու հավանականությունները հեռատեսորեն հաշվարկած չես զագսավորվել, ձեռքի հետ էլ որպես միայնակ մայր տիկինդ պետությունից նպաստ ու փարոս է ստացել, բա եկեղեցով ինչո՞ւ չեք պսակադրվել: Բա եկեղեցու, պսակադրության խորհուրդը: Բա այդ նույն տրամաբանությամբ կողակիցդ չպետք է օգտվի Հայաստանի պետական բյուջեից: Բա ինչո՞ւ է պետական բյուջեյի հաշվին իր վրա ծախսեր արվում, ինքը ծախսեր անում: Ո՞ր մի իրավունքով է պետբյուջեի հաշվին վոյաժներ անում, պետական ծառայողական մեքենայից օգտվում, թիկնապահներ հետևից քարշ գալիս: Բա հիմա, 7 տարի վարչապետ ես, ինչի՞ց ես վախենում, բա հիմա օրինական ամուսնացի։ Թե՞ էլի ապահով չէ, մտահոգություններդ նույնն են, դրանք չեն փարատվել, գիտես գլխիդ գալիքը, որ վաղ թե ուշ գալու է դատաստանիդ օրը, որ վաղը, մյուս օրն էլ էլի ես նույն խնդրի առաջ կանգնելու, գիտես որ ձեռիցդ առնելու, ունեզրկելու են: Թե՞ հիմա ավելի լուրջ ու կլորիկ գումարներ են գալիս ու հակառակը՝ հենց հիմա նպատակահարմար չէ օրինականացնել ամուսնությունդ: Ամեն դեպքում՝ այդ շուստրի հաշվարկներն էլ քեզ / ձեզ չեն փրկի: Իսկ մինչ այդ, շարունակենք շոուների ականատեսը լինենք, մինչև այս դառը իրականությունից, գաղջից ու խարանից ազատվենք…»: