«ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու համար Ադրբեջանի վրա է խաղադրույք արվում»․ Գարիկ Քեռյան
![]() 285 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 14:00 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի աղբյուրներից և հետազոտական կենտրոններից տեղեկություններ են ստացվում Ադրբեջանում թուրքական/նատօյական խոշոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը արևմտյան ստրատեգների համար լավագույն պատրվակն է ռազմաբազան հենց ռուսական սահմանին տեղադրելու և ինչու չէ նաև Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու համար: Երկրորդ ճակատի բացման պլանը անընդհատ փորձում են իրականացնել արդեն երրորդ տարին է, բայց ապարդյուն: Սկզբում հույսը Վրաստանն էր, որոշ չափով Մոլդովան, դա տապալվեց, հիմա շատ լուրջ խաղադրույք է արվում Ադրբեջանի վրա: Ադրբեջանը սահմանակցում է հյուսիսկովկասյան մուսուլմանական հանրապետություններին, որտեղ շատ ուժեղ են անջատողական հակառուսական միտումները: Եվ արդեն պարզ է, թե ներքաղաքական անկայունության ինչ հսկայական վտանգ կա ադրբեջանական սահմանից: Ես կանխատեսում եմ, որ ուկրաինական ճակատում բեկում մտցնելու համար Արևմուտքը կարող է կենտրոնացնել ուժերը այս գործողության իրականացման վրա: Եվ հիմա, արդեն էլ ավելի հստակ է զգացվում, ինչպես նշեց մեծ հայասեր Զատուլինը, հարավկովկասյան անվտանգության ճարտարապետությունւց ղարաբաղյան աղյուսը հանելու և ողջ համակարգը փլուզելու աղետաբեր հետևանքները: Եվ վերջում թող ՀՀ արևմտամետ հակառուս փորձանքագետներն ու եվրաքվեականները նորից փորձեն հասկանալ որտեղ է հայոց շահը և Արևմուտքը արդյոք հայկական շահը պաշտպանելու մտադրություն ունի, իր գլոբալ ծրագրերը իրականացնելիս: Իսկ ռուսական արտաքին քաղաքականությունը ղեկին կանգնածները երևի, թե խորը ընկճախտի մեջ են: Ինչպես կարելի է երկու հարյուր տարի անընդհատ սխալվել: Աներեվակայելի կարճատեսություն0171: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
