Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Տնային կալանք՝ 590 հազար դոլարի գործով

Տնային կալանք՝ 590 հազար դոլարի գործով
232
Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 17:00

Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով կալանավորված ՔԿ 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ մեղադրող կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը։