ՊԵԿ պաշտոնատար անձինք բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք են վերցրել
![]() 210 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 19:24 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականից ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանոթանալով և մտերիմ հարաբերություններ հաստատելով բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված բեռների մաքսային ձևակերպումների ընթացքում նույնանման ապրանքները ցածր արժեքով մաքսազերծելու, հարկերը պակաս հաշվարկելու, ներմուծող տնտեսվարողներին ոչ հասանելի անհրաժեշտ տվյալներ տրամադրելու և հովանավորչության շուրջ: Արդյունքում՝ հիշյալ պաշտոնյան 2024 թվականի նոյեմբերի 23-ին բրոքերային ծառայություններ մատուցող անձից կաշառք է ստացել: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ նույն ստորաբաժանման ավագ մաքսային տեսուչը վերը նշված պաշտոնատար անձի գիտությամբ և հրահանգով 2024-2025 թվականներին ՀՀ ներկրված բեռները կրկին ցածր արժեքով մաքսազերծելու և հովանավորչության համար բրոքերային ծառայություններ մատուցող նույն տնտեսվարողից ստացել է կաշառք: Կաշառք ստանալու համար ՊԵԿ երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց կաշառք տալու համար բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): ՊԵԿ ստորաբաժանման պետի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ տնտեսվարողի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |
«Այս որոշումը կանխատեսելի էր, որովհետև քաղաքական որոշում է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
7520:24«Մեղավոր բեռի տակ գտնվող մարդիկ, ովքեր գործում են հրահանգներով, չեն կարող մեղադրող լինել»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9520:12«Քիչ առաջ մարմնացավ «Անիրավ դատավորի մասին» առակը, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
16019:12Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվեց 3 ամսով
5018:48«Ուկրաինայի համար երաշխիքները չեն կարող քննարկվել առանց Ռուսաստանի». Լավրով
17418:38«Ես ահաբեչական որևէ գործողություն չեմ պլանավորել»․ Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
16318:24«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է Մինսկի խմբի մանդատին և Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին». արցախցիների դիմումը ԵԱՀԿ-ին
20318:06«Մեկ էլ Բաքվի դատարանում կա ապակի և այսքան մեղադրյալ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
18817:06