«Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապեր»»․ Հակոբ Բադալյան
![]() 275 Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 16:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ դեսպան Մակունցը հուլիսի 25-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Ըստ տարածված տեղեկության, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։ Այստեղ մի քանի հարց է առաջանում: Նախ, ի՞նչ է նշանակում Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապեր, և ինչո՞ւ է դրանով զբաղվում պետությունը, կառավարությունը: Կրոնական կազմակերպությունները չե՞ն կարող, որ այդ կապերի հարցը քննարկում է Հայաստանի դեսպանը, որը թերևս ունի ամերիկյան կողմի հետ քննարկելու շատ ավելի կարևոր օրակարգային հարցեր, թե երկկողմ հարաբերության, թե միջազգային ու ռեգիոնալ թեմատիկայի վերաբերյալ: Հայաստանի ի՞նչ կրոնական համայնքի մասին է խոսքը մասնավորապես, կամ համայնքների: Կարո՞ղ է դեսպան Մակունցը կամ ԱԳՆ-ն առավել հանգամանալից ու մանրամասն խոսել այդ մասին, որպեսզի հասկանալի լինի հաղորդագրության մեջ դրա վերաբերյալ ձևակերպման առարկան, հարկ է նկատել՝ բավականին բազմիմաստ ձևակերպման: Անշուշտ, այստեղ առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պետքարտուղարության կրոնական ազատությունների գծով ավագ խորհրդականի հետ հանդիպում է այն իրադարձություններին զուգահեռ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը ծավալում է ՀԱԵ շուրջ: Իսկ այստեղ վերստին նկատեմ ու հիշեցնեմ այն, ինչին ուշադրություն եմ հրավիրել դեռ մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը ըստ էության սկսեց հետեւողական ու համակարգային արշավը ՀԱԵ դեմ: Նա այդ արշավը սկսեց հենց այն ժամանակ, երբ Երևանում ընդունել էր ԱՄՆ կրոնական ազատությունների ալյանսի համանախագահին: Միաժամանակ, այդ օրերին Երևանում էր նաև ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների հարցերի օգնականը, որը Հայաստանում հանդիպել էր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ և քննարկել կրոնական ազատությունների հարցը: Ես չեմ պնդում որևէ կապ, բայց համենայն դեպս ՀԱԵ նկատմամբ Փաշինյանի գործողությունների մեկնարկային այդ ժամանակագրությունը արժանի է ուշադրության, հատկապես այսօր՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հանդիպման թեմատիկայի համատեքստում: Կրկնեմ, ինչո՞ւ է Հայաստանը պետական մակարդակով քննարկում կրոնական համայնքների շփման հարց: Եվ մյուսը, խոսվել է նաև ռեգիոնալ զարգացումների, Կովկասում խաղաղության ջանքերի մասին: Իսկ ի՞նչ է խոսվել: Կրոնական ազատությունների հարցերով ավագ խորհրդատուն ի՞նչ է ասել կամ լսել այդ թեմայով: Կամ, ի՞նչ կարող էր ասել կամ լսել, բացի իհարկե այն հարցադրումներից, որ պետք է Երևանը բարձրաձայնի օրինակ հայկական քրիստոնեական ժառանգության հանդեպ Ադրբեջանի պետական վանդալիզմի առնչությամբ: Դա բարձրաձայնվե՞լ է: Իսկ դրանից բացի, ուրիշ ի՞նչ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Պուտինն ու Թրամփը եվրոպական անվտանգության համակարգն են քննարկում՝ փուլային տրամաբանությամբ»․ Հակոբ Բադալյան
7917:48«Վաշինգթոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել». Տաթևիկ Հայրապետյան
9817:42«Արհեստական տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը դառնում է հզոր գործոն»․ Արա Պողոսյան
4417:36«Կարող ենք առաջարկել սահմանազատման հարցում տեխնիկական օգնություն»․ Ադրբեջանում Միացյալ թագավորության դեսպան
12717:32«Ենթադրաբար ՀՀ-ն կփոխի իր պաշտոնական ընդունելությունների արարողակարգը»․ Հակոբ Բադալյան
11917:18«Երբ եվրոպական երկրները վերջապես որոշեն ճանաչել Պաղեստինը, ճանաչելու ոչինչ չի մնա». Լավրով
6717:12Նիկոլ Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր (լուսանկար)
9916:42«Երևանի բացատրությունները չփարատեցին Թեհրանի կասկածները»․ Սուրեն Սուրենյանց
11516:36