Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Կեղծ գաղափարախոսությամբ խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը»․ Գարեգին Բ

«Կեղծ գաղափարախոսությամբ խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը»․ Գարեգին Բ
309
Կիրակի, 27 հուլիսի, 2025 թ., 11:36

«Մեր օրերում, երբ տարբեր կեղծ գաղափարախոսություններով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները, այսպիսի եկեղեցական շինությունները, սրբավայրերն ու ուխտատեղիները իրենց կրոնական և ծիսական կարևոր նշանակությամբ հավատքի զորացման, հոգու փրկության և աստվածահաճո կյանքի ամրապնդման օրհնաբեր օջախներ են»,- այս մասին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողության ժամանակ։

Արարողության մասնակիցները Մայր Տաճարում ներկա են գտնվել նաև Պայծառակերպության տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։