Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին․ «Ժողովուրդ»
63
Այսօր, 09:06

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեքշաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է ՔՊ վարչության նիստ. քննարկվել է մարզերում ու տարածքային կառույցներում առաջիկա նշանակումների հարցը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը սկսվել է Սյունիքի մարզից. Գորիսի ՏԿ ղեկավարի պաշտոնում հաստատվել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։
Նիստում անդրադարձ է եղել նաեւ այլ մարզային ու տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։ Փաշինյանը շեշտել է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել վերանշանակումներ՝ ըստ արդյունավետության, ինչը վկայում է՝ ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին:
Հաջորդ նիստերին մյուս մարզերի «հարցերը կլուծվեն»: Իսկ մինչ այդ պետք է ՔՊ վարչության անդամի թեկնածուները շարունակեն իրենց քարոզչությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում: