Նախկինում թշնամի, ներկայում բարեկա՞մ․ «Հրապարակ»
![]() 224 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը թեպետ վերջերս հրապարակավ պնդեց, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է, որ ինքը, որպես անկախ կառույցի ղեկավար, Փաշինյանի կամքը չի կատարել, սակայն ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ են ունեցել Մեսրոպ Մեսրոպյանն ու Ռոմանոս Պետրոսյանը, եւ որ Մեսրոպյանի հայտարարությունը Գյուլնազ տատի հեքիաթի ժանրում է տեղավորվում։ Մեր աղբյուրներն ասում են, որ Մեսրոպյանն ու Պետրոսյանը, կարելի է ասել, թշնամական հարաբերությունների մեջ են, ՀԾԿՀ ղեկավարը, ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աներձագն է, որը Ռոմանոս Պետրոսյանի հետ ոխերիմ հակամարտության մեջ է Կոտայքի մարզում ազդեցություն ունենալու հարցում, բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը Մեսրոպյանին նշանակեց այդ պաշտոնում՝ 2020 թվականի նոյեմբերին։ Մենք այդ ընթացքում քանիցս գրել ենք, որ Մեսրոպյանն իր հերթին էր նախորդի արած-չարածները ջրի երես հանել, Ռոմանոս Պետրոսյանն էլ ամեն ինչ անում էր, որ պահեր մարզում իր ազդեցությունը, եւ Մեսրոպյանը դառնար իր մոտ մարզպետ աշխատող։ Օրինակ՝ մարզի դպրոցների խորհուրդների կազմում անգամ Մեսրոպյանը չէր կարողանում փոփոխություններ իրականացնել, քանի որ մեծամասնությունը Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդիկ էին։ Թերեւս այս պատճառով մի քանի ամիս ղեկավարեց մարզը եւ մայիսին հրաժեշտ տվեց պաշտոնին»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
