Հայաստանի «ժամկետանց» դեսպանը. «Հրապարակ»
![]() 223 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «2021թ. օգոստոսի 2-ին նախագահի հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը՝ չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ Հետևաբար, դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025թ. օգոստոսի 2-ին։ Նախագահը որևէ անհատական իրավական ակտ չի ընդունել դեսպանի լիազորությունների ժամկետի երկարաձգման վերաբերյալ, և փաստացի Վաշինգտոնում Հայաստանի դեսպանը օգոստոսի 3-ից լիազորված չէ հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։ Իհարկե, կարող են լինել հիմնավորումներ, որ ըստ «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դեսպանը շարունակում է իր գործունեությունը մինչև նոր դեսպանի ժամանումը կամ ընդունող երկրի պրակտիկայում գործում են այլ կարգավորումներ և այլն։ Սակայն Հայաստանի ներպետական իրավունքի տեսանկյունից Լիլիթ Մակունցը օգոստոսի 3-ից համարվում է ժամկետանց դեսպան և, ըստ ներպետական իրավունքի, չի կարող հանդես գալ Հայաստանի անունից՝ իր լիազորությունների ժամկետի ավարտման պատճառով։ Հիշեցնենք նաև, որ արդեն ԱՄՆ-ից ստացվել է հաջորդ դեսպանի ագրեմանը՝ ԱՄՆ է մեկնելու սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը: Սակայն թե ինչու է ուշանում մեկնումը, պարզ չէ: Նկատենք նաև, որ իշխանության ներսում միանշանակ չի գնահատվել Մկրտչյանի նշանակումը: Համարում են, որ նա ձախողվել է դեսպանի պաշտոնում և նրան չէր կարելի նման կարևոր երկրում դեսպան նշանակել»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
