«Ովքե՞ր են պատասխան տալու»․ Մարտուն Գրիգորյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա իմ հրապարակած տեսանյութում ընդգրկված են 3 մանկապարտեզներից կադրեր՝ Ծիածան, Թոռնիկ Մանուշակ և Սուրբ Մարիամ (խաղահրապարակը):
Առաջիկայում կհրապարակենք այլ պարտեզներից ևս կադրեր:
Իմ ավագանու թիմը շարունակելու է շրջել բոլոր պարտեզներում ու առանձին լուսաբանելու ենք բոլոր խնդիրները:
Հասկանում եմ, թեման շատ էմոցիոնալ է, բայց միակ մեղավոր օղակ ու թիրախ չփորձել դարձնել տնօրեններին և տնօրենների թափուր հաստիքների ախորժակ չբացվի հանկարծ: Հետևողական եմ լինելու այս հարցին: Իմ ունեցած տեղեկատվությամբ, տնօրենները բոլոր ատյանների դռները թակել են (կան փաստեր), ոչ մի տնօրեն երջանիկ չէ այս խայտառակ պայմաններում աշխատել»։
Հիշեցնենք՝ նախօրեին Գրիգորյանը կադրեր էր տարածել՝ գրելով հետևյալը․ «Վարդավառյան ձեր «բուռն հաղթանակներն ու պարտությունները» կտրեմ, միգուցե, «ոչ այնքան կարևոր» հարցով։ Էսպիսի պայմաններում մանկապարտեզներ հաճախող երեխաների համար, ովքեր ունենում են առողջական խնդիրներ ու մանկության գորշ հիշողություններ, ո՞վքեր են պատասխան տալու, ո՞վքեր են «տոն» նվիրելու:
Եթե օրակարգում ասելիք չունեք, Գյումրին ու գյումրեցիները, մեր մանուկները ավելի լուրջ խնդիրներ ունեն, քան իրար վրա ջուր շփոցին կկազմակերպեք բակերում, թե հրապարակներում:
Թեթև տարե՛ք, կջրվիք էլ, կչորնաք էլ, կանցնի, կերթա:
Հմի էդ հեչ կարևոր չէ: Հմի բերեք ըսպես հախուռն ու կազմակերպված լուծենք քաղաքի խնդիրները:
Երեխեքի համար իսկական տոնը՝ լուսավոր, պայծառ, մաքուր, կոկիկ, չոր, բարեկարգ, ապահով, գեղեցիկ ու գունավոր մանկապարտեզներ ունենալն է:
ՀԳ. Կից հրապարակում եմ «Մեր քաղաքը» խմբակցության գրությունը համայնքապետին՝ Արցախ թաղամասի տնակային մանկապարտեզի հետագա ճակատագրի հարցով»։

Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
144Երեկ, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
22816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
43316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
47615.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
76510.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
94606.07.2026, 19:12
«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան
125801.07.2026, 03:06
Ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաների քննության թեստերն ու պատասխանները
98330.06.2026, 17:30