«Միամիտ մարդկանց թվում է, թե բազմահազարանոց բանակ ունես դեռ». Արմինե Օհանյան
![]() 233 Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ., 18:30 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակակից աշխարհում, իհարկե, փիառ տեխնոլոգիաներն են ամեն ինչ որոշում, ուստի որ իշխանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, նա տիրապետում է մասսաներին: Եվ առնվազն ծիծաղելի են համեմատություններն այս իշխանությունների փիառ ջանքերի և նախկինների միջև, որքան էլ լեգենդներ հյուսվեն մեդիամագնատ փեսաների մասին: Թվարկեմ այդ ջանքերից մի քանիսը. Քայլ 1. Համացանցում ունենում ես մի քանի հազար օգտատեր, հազարն իրական ՔՊ-ականներ, մնացածը՝ վճարովի ծառայություններ մատուցողներ, որոնք իրենց վաստակածի դիմաց պարտավոր են զինվորի հնազանդությամբ, կամ՝ որոշակի իմպրովիզներով քո անձի ու քո քաղաքականության փիառն անել: Եվ միամիտ մարդկանց թվում է, թե բազմահազարանոց բանակ ունես դեռ: Այս բանակը նաև կարող է պատշաճ ֆոն լինել հետագա ընտրակեղծիքների համար, եթե կեղծելուց բացի ուրիշ ճար չունենաս իշխանության մնալու: Քայլ 2. ամեն մի մետր ասֆալտը, ամեն աշակերտական սեղանն ու մանկապարտեզի նորոգված հրապարակը հնարավոր լայնորեն լուսաբանում ես ու ներկայացնում, որ աննախադեպ բարի գործ ես արել: Ճիշտ է՝ պետական պարտքը կրկնապատկել ես, բայց ախուրյանցին այդ պարտքը չի զգում, իսկ իր կողքի մանկապարտեզի գունավոր ներկած դարպասն ամեն օր է տեսնում: Քայլ 3. Յուրաքանչյուր տոն և ուրախություն, ամեն հարսանիք, կնունք ու ծնունդ ներկայացնում ես որպես քո անձնական ձեռքբերում, քո նվեր հանրությանը: Ինչպես ջրոցին ներկայացրեց: Ընդ որում, արանքում հիշեցնում ես՝ բա ասում եք ժողովուրդը սթրեսի մե՞ջ ա: Իսկ էդ խելահեղ տոներն ու անզուսպ ուրախությունը հենց սթրեսի և այդ սթրեսից դուրս գալու ջանքերի մասին են վկայում: Քայլ 4. Դու, կինդ, երեխաներդ, թիմդ ողջ օրը ստատուսներ են գրում, իրենց անհոգ ու ուրախ կյանքը ցուցադրում: Մի կողմից «չուզողներին» ի ցույց, որ նյարդային խանգարում ստանան, մյուս կողմից՝ մյուսներին ներշնչելու համար, որ ամեն ինչ երկրում օքեյ է: Քայլ 5. Անընդհատ նոր թիրախներ, նոր սկանդալներ ես հրահրում երկրում, որ ակտիվ հանրությունը քննարկելու բան ունենա. կրթարշավ ու վիճելի թեզեր, Իրական Հայաստան ու կեղծված Սահմանադրություն, Թուրանի ջուրը խմենք և միջանցքը արտապատվիրակենք, սրբազանների քեռակին ու կաթողիկոսի կուսակրոնություն, հասեք՝ ուզում են ինձ սպանեն, Գյումրու տոն և Վարդանիկի քրեական ենթամշակույթ»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
