«160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու». Նիկոլ Փաշինյան
![]() 222 Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ., 18:48 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թելեգրամյան գրառումը. «160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սևանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։ Հանրապետության ողջ տարածքով Ոստիկանությունը երբեք այսքան ներկայություն չի ունեցել, որքան ունի Պարեկային ոստիկանության ներդրմամբ: Ներառյալ Սևանի վրա և ափերին Ջրային պարեկային ծառայությունը, որի նման որևէ ծառայություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել։ 160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության ավելի մեծ պաշար ունենալով, որ քրեածին մենթալիտետով ապրողները այլեւս տիրապետող դեր չունեն մեր երկրում և չեն կարող խաթարել դրական մթնոլորտը։ Այս համատեքստում, իհարկե, էական է նաև ԱԱԾ–ի չերեւացող, բայց կարևոր ծառայությունը հանրային անվտանգության ապահովման գործում։ Եւ ահա արդյունքը՝ 160 հազար մարդ, ներառյալ օտարերկրացիներ և ոչ մի արտառոց իրավախախտում։ Հ․Գ․ Սրան գումարենք նաև Փրկարար ծառայության ներկայության նոր որակը Սևանի լողափերում։ Ջրահեղձության երկու ցավալի դեպք ունեցանք, որոնցից մեկը տեղի ունեցավ Լոռու, մյուսը Արարատի մարզի լողալու համար չնախատեսված վայրերում»: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |
«Երևան-Եղվարդ ճանապարհին վթարները տեղի են ունենում հիմնականում վազանցման պատճառով»․ Վահե Գևորգյան
25802:06«ՀՀ-ում զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և ռազմական տեխնիկայի վերադարձ»․ ԱՄՆ դեսպանատուն
13200:42«Խրատներ է տալիս բոլորին, սակայն գնահատական չի տվել իր քաղաքական անցյալին»․ Թաթուլ Հակոբյան
25500:30«Լևոնը, Սերժն ու Նիկոլը մի հարցում լրիվ համակարծիք են». Արգիշտի Կիվիրյան
15000:06«Սրան որպես վեշ են տարել Վաշինգթոն՝ ապրանք». «Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում Հայկ Կոնջորյանն է (տեսանյութ)
14800:00Անհայտ միլիարդատերը 10 միլիոն դոլար կծախսի դեպի «Տիտանիկ» նոր արշավախմբի համար
261Երեկ, 23:02«Հնդկական ուղեղային կենտրոնը հետաքրքիր ակնարկ տարածեց». Արա Պողոսյան
280Երեկ, 22:18Աֆրիկացի հայտնի երեխաները Հայաստանում հանդես կգան համերգով (տեսանյութ)
210Երեկ, 22:12