Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ըստ Փաշինյանի՝ խաղաղության համար հայ ժողովուրդը պետք է ուրանա անցյալը և ընդունի թշնամու կեղծիքները»․ Արմեն Այվազյան

«Ըստ Փաշինյանի՝ խաղաղության համար հայ ժողովուրդը պետք է ուրանա անցյալը և ընդունի թշնամու կեղծիքները»․ Արմեն Այվազյան
203
Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 21:00

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես, ըստ Ն. Փաշինյանի, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»։
Բայցև, Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան
• հրաժարվի հայրենազրկված տարածքներից անգամ հիշողության մակարդակում,
• հրաժարվի միջազգային ատյաններում սեփական բնական իրավունքները ու ցեղասպանված զոհերի արդար դատը հետապնդելուց,
• հանձնի հայասպան թշնամուն Հայաստանի Հանրապետության՝ ռազմավարական նշանակություն ունեցող լրացուցիչ հողակտորներ,
• անձնատուր լինի այն աստիճան, որ նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհները վերածվեն օտար գաղութարարների հսկողության տակ գտնվող միջանցքների՝ ծառայելով հայության դեմ պատերազմող թշնամիների ազատ տեղաշարժին («անխոչընդոտ հաղորդակցությանը»),
• ոչ միայն ների, այլև գրկախառնվի այն հանցագործների հետ, ովքեր սպանել են իր եղբայրներին և տեղահանել անմեղ հայրենակիցներին,
• սկսի հավատալ, թե հայոց հերոսները ոչ թե մաքառել են հանուն հայրենիքի և ընդդեմ հայասպան թշնամիների, այլ «անիմաստ առճակատման» առիթ են ստեղծել ու պայքարել «հանուն ոչնչի»,
• ժխտի դարավոր ազգային խորհրդանիշները. այս նախնական փուլում՝ անմիջապես վերջ տա Արարատ լեռան իր վաղնջական ազգային պաշտամունքին ու դեն շպրտի հայկական պատմական թագավորությունների պատկերաբանությունը,
• արմատապես վերափոխի ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը՝ ենթարկեցնելով այն ցեղասպան թշնամու պահանջներին,
• և վերջապես՝ պատրաստ լինի անել ավելին՝ ինչ էլ որ թշնամիները թելադրեն ապագայում։
Սա՛ է փաշինյանական «խաղաղությունը»։ Բայց սուտ անվան տակ հնարավոր չէ թաքցնել այս հանցավոր նախագծի իրական, վտանգավոր բովանդակությունը։ Արդարև, սա Հայաստանի ոչնչացման վատ քողարկված ծրագիր է, որի ճշմարիտ անունները մի քանիսն են՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՏՅԱՑ ՕՏԱՐ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՍԵՄԱՑՈՒՄ, ՍՏՐԿԱՑՈՒՄ, ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՋՆՋՈՒՄ, ԻՍԿ ՎԵՐՋՈՒՄ՝ ՀԱՅԱԹԱՓՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՐՔԱՑՈՒՄ։
Պե՞տք է մեզ այսպիսի «խաղաղությունը»»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան