ԵՄ-ն չի կարողանա 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսությունում, ինչպես խոստացել էր. Politico

Եվրոմիությունը չի կարողանա կատարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին տված խոստումը՝ 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսությունում: Այս մասին հաղորդում է եվրոպական Politico գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ բոլոր միջոցներն ԱՄՆ կգան ոչ թե պետական, այլ մասնավոր հատվածից, որի նկատմամբ Բրյուսելը որևէ լիազորություն չունի: «ԵՄ-ն՝ որպես պետական մարմին, չի կարող երաշխավորել դա: Ամեն ինչ կախված է մասնավոր ընկերությունների մտադրություններից»,- թերթին ասել է Եվրոհանձնաժողովի անանուն բարձրաստիճան պաշտոնյան:
Ենթադրվում է, որ 600 միլիարդ դոլարի չափը որոշվել է «տարբեր բիզնես ասոցիացիաների և ընկերությունների հետ մանրամասն քննարկումներից հետո»: Սակայն մասնավոր ընկերությունների հաշվին նման մակարդակի ներդրումներ ապահովելու գաղափարը քաղաքական գործիչների և վերլուծաբանների կողմից ընդունվել է սկեպտիկորեն: «Ժակ Դելոր» կենտրոնի փոխտնօրեն Նիլս Ռեդեկերը Politico-ին ասել է, որ ԵՄ-ն «չի կարող մասնավոր ընկերություններին ասել, թե որքան ներդրումներ կատարեն ԱՄՆ-ում»:

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
42325.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
26325.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
26825.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
49325.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
52924.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
58624.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
26124.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
28224.09.2026, 13:54