Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդը Թուրքիան է». Արման Աբովյան

«Հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդը Թուրքիան է». Արման Աբովյան
254
Երեկ, 18:36

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գազայի հատվածում սով է։
Իսկական սով, մեծահասակները, ծերերը, երեխաները մահանում են:
Արդեն սովից մահացել է ավելի քան ութսուն երեխա։
Նույն ճակատագիրն էր սպասում նաև արցախցիներին, երբ Արցախի Հանրապետությունը շրջափակման ենթարկվեց այն վիժվածքների կողմից, որոնց հետ ներկայիս հայկական իշխանությունը «լուրջ դեմքով» խաղաղության բանակցություններ է վարում։
Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։
Խոսքը կրկին այն երևակայողների մասին է, որոնք տարբեր յութուբներից, հեռուստացույցներից, փոդքաստներից խոսում են են այն մասին, թե իբր մեր գլխավոր զենքը «միջազգային իրավունքն» է, և թե իբր «միջազգային իրավունքի» վրա հենվելով՝ Հայաստանը խաղաղության կհասնի՝ վիժվածքների ու մարդասպանների հետ կնքելով «խաղաղության պայմանագիր»։
Պետք է հստակ արձանագրել, որ միջազգային արդարադատությունը և իրավունքը չեն գործում և բոլոր նրանք ովքեր համոզում են մարդկանց ապավինել տարատեսակ միջազգային «թղթերին» ուղղակի ստում են։
Հարց՝ որտեղ է ձեր համաշխարհային հանրությունը, երբ այսօր Գազայում ռումբերի տակ երեխաներ են մահանում, իսկ նրանք, ովքեր ողջ են մնում, սովից են մահանում։
Որտեղ էր ձեր միջազգային հանրությունը, երբ ադրբեջանցիները բռնազավթեցին Արցախի տարածքն ու սպանեցին հայ կանանց ու երեխաներին, «ձեռքի հետ» տեսախցիկների առջև կտրեցին հայ պապիկի գլուխը։
Որտե՞ղ էր ձեր համաշխարհային հանրությունը:
Միայն կատարյալ ապուշը կամ բացահայտ սրիկան կարող է պատմել «միջազգային իրավունքի» ուժի մասին այն պայմաններում, երբ աշխարհում միակ քաղաքական դոմինանտը դա ուժի գործոնն է։
Իսկ մենք ի՞նչ ենք անում:
Իսկ մենք էշ-էշ ուրախանում ենք, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «ուղիղ բանակցություններ» ենք վարում: Ընդ որում, դա անում ենք այնպիսի պաթոսով, կարծես չենք հասկանում, որ միջնորդների ինստիտուտը կտրականապես անընդունելի էր հենց թուրք-ադրբեջանական տանդեմի համար, քանզի այդ պարագայում ձևավորվում է մեզ համար խիստ անարդար և վտանգավոր բանակցային մթնոլորտ։
Հայաստանի իշխանությունը այնպես արեց, որ հիմա ոչ ոք մեր կողքին չէ, և մենք ենք այդպես որոշել, այլ ոչ թե մեր գործընկերներն ու դաշնակիցները։
Միակ երկիրը, որն այսօր միջնորդի դեր է կատարում մեր և Ադրբեջանի միջև, Թուրքիան է։
Այո ժողովուրդ ջան, հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդը Թուրքիան է, որն էլ, մեծ հաշվով, Հայաստանի մասնատման նախագծի հեղինակն է։
Ապուշությո՞ւն:
Դավաճանությո՞ւն:
Քաղաքական շիզոֆրենիա՞:
Չգիտեմ, ինքներդ որոշեք»:

Աղբյուրը`   Արման Աբովյան