Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հեռու մնացեք դատավոր Վազգեն Ռշտունուց». Րաֆֆի Ասլանյան

«Հեռու մնացեք դատավոր Վազգեն Ռշտունուց». Րաֆֆի Ասլանյան
260
Երեքշաբթի, 29 հուլիսի, 2025 թ., 22:12

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհուրդս բոլոր այն իշխանական պատգամավորներին և քարոզիչներին, ովքեր այսօր թիրախավորել են դատավոր Վազգեն Ռշտունուն՝ իր կայացրած դատական ակտի համար։ Տղերք, հանուն ձեր իսկ շահի, հեռու մնացեք դատավոր Ռշտունուց, քանի որ ապագայում երազելու եք, որպեսզի ձեր վերաբերյալ խափանման միջոցի կամ քրեական գործի դատական վերանայումն իրականացնի վերջինս։ Վազգեն Ռշտունու նման արդարամիտ, անկախ ու գրագետ դատավոր դժվար է գտնել նույնիսկ իրավունքի առաջատար շատ երկրներում: Չե՞ք ցանկանում, որպեսզի դատավոր Ռշտունին կայացնի օրինական, բայց ձեր քաղաքական կեղտոտ շահերից չբխող դատական ակտ, ուրեմն միջոցներ ձեռնարկեք, որպեսզի վերաքննիչ բողոքը նրան չմակագրվի, դրա ձևը դուք շատ լավ գիտեք և բազմաթիվ օրինակներով ցույց եք տվել»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան