Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«ՀՀ նախագահը պրոպագանդում է Կառավարության քաղաքական օրակարգերը»․ Հարութ Ուլոյան

«ՀՀ նախագահը պրոպագանդում է Կառավարության քաղաքական օրակարգերը»․ Հարութ Ուլոյան
181
Երեկ, 15:18

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից «Սյունիքի դարպասների» վերաբերյալ արտահայտված մտքերն ու ընտրված բառապաշարն ուղղակի խայտառակություն են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Բայց գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող ցանկացած անձ սահմանադրորեն իրավունք չունի նման խոսույթներ ձևավորելու ու, ըստ էության, պրոպագանդելու գործադիրի՝ Կառավարության, տվյալ դեպքում՝ թՔՊ-ի քաղաքականությունը:
ՀՀ Սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահի գործառույթները սահմանափակված են Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններով: Իսկ այդ լիազորությունները սահմանում են, որ պաշտոնավորման ընթացքում ՀՀ նախագահը չի՛ կարող լինել կուսակցական և պարտավոր է լինել «անաչառ ու առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով»: Ավելին, Սահմանադրությունը հստակ նշում է, որ ՀՀ նախագահի լիազորությունը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է:
Սահմանադրությունում ոչ մի տեղ նշված չի, որ ՀՀ նախագահը պետք է իրականացնի կամ պրոպագանդի գործադիրի՝ Կառավարության առաջ քաշած քաղաքական օրակարգերը: Ոչ մի դրույթով չի սահմանվում, որ Կառավարության քաղաքական օրակարգերը «համապետական ու համազգային» շահեր են:
Ըստ այդմ, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող ներկայիս անձն ակնհայտորեն դուրս է եկել Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակից ու պրոպագանդում է Կառավարության, տվյալ դեպքում՝ թՔՊ-ի քաղաքական օրակագերը: Նա անաչառություն ու չեզոքություն չի՛ դրսևորում ու բացահայտորեն սպասարկում է կոնկրետ կուսակցության քաղաքական շահերը»։

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան