«ՌԴ-ն լրացուցիչ միջոցներ կձեռնարկի հացահատիկով բեռնատարների՝ Վերին Լարսով ՀՀ մուտք գործելու համար». Օվերչուկ

Ռուսաստանի կառավարությունն իրավասու մարմիններին հանձնարարել է ապահովել հացահատիկով բեռնատարների անցումը դեպի Հայաստան՝ Վերին Լարսի անցակետով, այն բանից հետո, երբ երթևեկությունը դադարեցվել էր սելավի պատճառով։
«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն Վերին Լարսով հացահատիկով բեռնատարների անցումը կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները», - լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար սելավի վտանգի պատճառով։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
265Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
175Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
147Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
53926.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
174823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68922.10.2026, 02:06