«Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա ընտրություններին»․ Ոսկան Սարգսյան
![]() 374 Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ., 16:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառում․ «ԱՆԻՖ-ի կողմից պետբյուջեի 25 միլիարդ դրամ՝ 63 միլիոն դոլար մսխումը, Սնուփ Դոգին պետբյուջեից 6 միլիոն դոլար վճարելը, ավելի ճիշտ՝ չվճարելը, այդ գումարը «կրայիտ անելը», ՀԷՑ-ի ղեկավարությունը ՔՊ-ացնելը, Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից համայնքապետարաններից կարիքավոր բնակիչներին դրամական աջակցությունը տրամադրելը արգելելը, այդ աջակցությունը մարզպետարանների միջոցով իրականացնելը, համայնքապետարանների ղեկավարությունը տարբեր ձևերով «յուրային դարձնելը»՝ ընդհուպ ընդդիմադիր համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցելը, նույն շղթայի օղակներն են՝ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք իր և իր իշխանության համար կենաց-մահու հարց են։ Իսկ այդ ժամանակ իրենց ընդդիմություն համարողները հարցազրույցներ են տալիս, քաղաքական իրավիճակի վերլուծություններ անում, փորձելով հանրության ուշադրությունից դուրս չմնալ։ Թագավորը մերկ է, քաղաքական դաշտը մերկ է, երկիրն էլ մերկ է ու անպաշտպան»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
