Իրանը եռապատկելու է Պակիստանի հետ առևտրաշրջանառությունը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Պակիստանի հետ առևտրի աճը ավելի քան երեք անգամ արագացնելու, այսինքն՝ 3 միլիարդ դոլարից մինչև 10 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրերի մասին։
«Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք մեր առևտրային հարաբերությունները ներկայիս 3 միլիարդ դոլարից ավելի արագ և հեշտությամբ հասցնել մինչև կանխատեսվող 10 միլիարդ դոլարի նպատակը», - ասել է նա Պակիստան կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։
Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանը և Պակիստանը համաձայնագրեր են կնքել մի շարք ոլորտներում։ Նրա խոսքով՝ կողմերի կողմից ստորագրված համաձայնագրերը կնպաստեն կապերի ամրապնդմանն առևտրի, մշակույթի, զբոսաշրջության, լոգիստիկայի, գիտության և կրթության ոլորտներում։ Իրանի կառավարությունը պարզաբանում է, որ ձեռք բերված համաձայնագրերը նախատեսում են տարանցիկ ուղիների ընդլայնում, այդ թվում՝ ծովային ուղիներ, երկաթուղիներ և ճանապարհներ, սահմանային շուկաների ստեղծում և ընդլայնում, ինչպես նաև համատեղ ազատ տնտեսական գոտիների ինստիտուցիոնալացում։
Ավելի վաղ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը նշել էր, որ Վաշինգթոնն ունի Իրանից նավթի մատակարարումները լիովին դադարեցնելու հնարավորություն։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
33503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
33603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37203.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
39303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
113302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
141001.09.2026, 18:06