Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Գեղամ Ասատրյանը` ավտոբուսի վրա կրակելու լուրերի մասին

Գեղամ Ասատրյանը` ավտոբուսի վրա կրակելու լուրերի մասին
109
Այսօր, 00:30

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանն արձագանքել է թիվ 50 երթուղու ավտոբուսի վրա կրակելու վերաբերյալ լուրին:
«Համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետեւյալը՝

Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։

Վնասվածքի՝ հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից։
Այսքանը»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Երևանում կրակել են ընթացքի մեջ գտնված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որում ուղևորներ են եղել:

ՆԳՆ-ից, սակայն, ԶԼՄ-ներին հայտնել են, որ ներկա պահին ավտոբուսի վրա կրակոցի հաստատված փաստ չկա:

Աղբյուրը`   Գեղամ Ասատրյան