Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ձեր միակ հաջողությունը՝ ձեր բոլոր ինստիտուտներով, Ջեյ Լոյի համերգ կազմակերպելն է». Արտակ Հարությունյան

«Ձեր միակ հաջողությունը՝ ձեր բոլոր ինստիտուտներով, Ջեյ Լոյի համերգ կազմակերպելն է». Արտակ Հարությունյան
61
Այսօր, 00:36

Ակտիվիստ Արտակ Հարույթունյանի ֆեյսբույան գրառումը. «Քանի օր ա, ինչ կալիբրի պաշտոնյա կա, որ ինստիտուտից ուզում ա լինի՝ քաղաքապետարան, կառավարություն, Աժ և այլն, ասում ա, որ Ջեյ Լոի համերգից էսքան միլիոն դոլար օգուտ ունեցանք։
Դեմ չեմ։ Բայց եկեք, ըստ այդմ, խոստովանենք, որ եթե ձեր գլուխ գովելու թեման էս ա, ուրեմն ձեր ամբողջ պատկերացումը ձեր ինստիտուտների ու պետության կառավարման մասին էս ա, ձեր բյուջե լցնելու տեսլականն էս ա, ու ձեր միակ հաջողումը՝ ձեր բոլոր ինստիտուտներով՝ Ջեյ Լոի համերգ կազմակերպելն ա։ Հա, միջինից մի քիչ ցածր որակի էլ ասֆալտ եք փռում։ Ֆսյո։ Էս եք դուք»: