«Ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է». Միհրան Մախսուդյանի նամակը՝ կալանավայրից
![]() 115 Այսօր, 10:12 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նամակը կալանավայրից. «Սիրելի հայրենակիցներ, իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը։ Ամբողջ կյանքս ես նվիրել եմ իմ հայրենիքին՝ իմ հողին ու ջրին։ Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։ Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։ Ես միշտ պաշտպանել եմ իմ հայրենակիցներին և պաշտպանելու եմ՝ անկախ ամեն ինչից։ Այս պահին համերաշխության ու տոկունության կարիք ունի ոչ միայն յուրաքանչյուր պայքարի ընկերս, այլև նրանց ընտանիքները, մեր ամբողջ հասարակությունը։ Արդարությունը հաղթելու է։ Հավատարիմ մնում եմ իմ երդմանը՝ ծառայել հանուն հայրենիքի»: Աղբյուրը` Սրբազան պայքար |
«Պարո՛ն վարչապետ, ես արդեն երրորդ օրն է ջուր չունեմ». Թաթուլ Հակոբյան
3812:12Միքայել Սրբազանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին
8711:42«Ավտոբուսներում ինչպե՞ս են ստուգելու, եթե անգամ մի ոտքի տեղ չկա»․ Սարգիս Տեր-Եսայան
11211:18«Հսկիչ բոբոները չեն կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
12810:24«Ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է». Միհրան Մախսուդյանի նամակը՝ կալանավայրից
11110:12«Մինչ այժմ դատաբժշկական փորձաքննություն չի իրականացվել». Վարազդատ Հարությունյան
6809:42Մրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. «Ժողովուրդ»
17209:24Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:24