Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում». Տիգրան Աբրահամյան
177
Այսօր, 12:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո երեկվանից շատերն են հարցնում՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանը:
Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում: Ինքն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն որոշակի պարբերականությամբ խանգարում/խոչընդոտում հայկական կողմի աշխատանքները:
Ադրբեջանը լավ գիտի՝ ինչ լկտիության էլ դիմի, ի՞նչ էլ իրեն թույլ տա, առավելագույնն ինչ կանի փաշինյանական իշխանությունը՝ կոչ անելն է լինելու, օրինակ՝ հետաքննություն անելու կամ փաստերով փոխանակվելու առումով:
Միշտ չէ, որ Բաքվի գործողություններում խորը գնացող նպատակներ կան, նվազագույնը Հայաստանի հաշվին ինքնահաստատվում են, մարտական ոգին մարզավիճակում պահում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ էլ պահը որսան՝ մեզ մի վնաս կտան»: