«Հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը, Ժաննան ու եռաֆազը.
Հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին.
Ինչպես և սպասվում էր, թավշուկները պատմության հերթական, այս անգամ 9-րդ դասարանի պատմության դասագիրքը պատրաստելիս, փորձել էին բոլոր ճիգերը գործադրել նախորդ՝ 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի շռնդալից ու խայտառակ պատմություններից խուսափելու համար, սակայն կրկին կանգնել են նույն փոցխի վրա:
Շտապեմ ասել, որ շատ թռուցիկ թերթել եմ հերթական ազգային ողբերգությունը, որն այս անգամ «հզորացվել» էր յոթ հեղինակներով՝ նախորդ «անկրկնելի», «հանճարեղ» ու «սուպերունիվերսալ» պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի փոխարեն: Այս անգամ էլ դասագրքային հանցագործության առաջնագծում է «Մասնակցային դպրոց» կոչված կարտելը:
Արդեն երրորդ անգամ պետական հանցագործներից կազմված իշխանությունները մեր երեխաներին աղբ են մատուցում, այս անգամ այդ աղբը համեմելով իր իրենց խղճուկ, եղկելի ու սին գաղափարները դպրոցական դասագիրք ներմուծելով: Պատասխան եք տալու յուրաքանչյուրդ՝ ձեր ամոթալի ու ստոր բոլոր արարքների համար: Պարտքս կհամարեմ անուն առ անուն մոռացության չտալ յուրաքանչյուրիդ այլանդակությունները:
Իր մամուլի ասուլիսների ժամանակ կուլտուրայի նախարար Ժաննան խրոխտաբար հայտարարում էր, թե բացարձակ խոտան հանդիսացող 7-րդ դասարանի դասագիրքը «շրջանառությունից հանելու մասին խոսք չկա», իսկ անցյալ տարեվերջին Նիկոլ Փաշինյանը հերթական լայվով ողորմելի փորձեր էր կատարում «փրկել» թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային և թե՛ մանկավարժական տեսանկյուններից բացարձակ խոտան հանդիսացող դասագիրքը՝ հակադրվելով 100-ից ավելի մասնագետ-գիտնականների կարծիքին՝ հընթացս գովեստներ շռայլելով դասագրքի ու դրա հեղինակի հասցեին:
9-րդ դասարանի դասագրքի պարագայում տեսնում ենք «Հայաստանի պատմություն» ձևակերպման մուտքագրումը կրթության ոլորտ: Մինչ կհրապարակեմ մանրամասն գրախոսական սովետական քաղկուս պատմության ձեռնարկ հիշեցնող և «դասագիրք» կոչված այս պոռնկության մասին, վայելեք ընդամենը մեկ էջի վրա տեղադրված այս երկու լուսանկարներն ու դրանց բացատրագրերը:
Երրորդ անգամ միևնույն հանցագործության շղթան ու տրամաբանությունը կրկնող իշխանությունների պարագայում ավելորդ եմ համարում ասել, որ գործ ունենք ռեցիդիվիստների, ասել կուզի՝ կրկնահանցագործների հետ, դե իսկ քննչական մարմիններին ու ԱԱԾ-ին դիմելը և հրապարակված գրախոսությունները որպես հանցագործության մասին հայտարարություն ներկայացնելն անիմաստ ակնկալիքներ են, քանզի ապրում ենք պետականության ու պետական ինքնիշխանության լիակատար բացակայության պայմաններում:
Եվ այսպես, էջ 92-ում տեղադրված երկու լուսանկարները
ա. Լուսանկարը վերնագրված է «Պահածոների արտադրություն Երևանում, 1927»: Խաբկանքը հետևյալն է. լուսանկարը ներկայացնում է 1900-ականներին թողարկված փոստային բացիկ՝ երևանյան գործարար Եղիազարյանի պահածոների գործարանի տեսարանով և այն կապ չունի սովետական շրջանի հետ: Այդ մաասին է վկայում բացիկի վերին աջ անկյունում գրված տեքստը, որը ալարել են նույնիսկ մաքրել յոթ վայ պատմաբանները:
բ. Սա փնթիության ու հանցավոր միջակության լավագույն օրինակ է: Լուսանկարը վերնագրված է այսպես. «Հացի գործարան Երևանում, 1930-ական թթ.»: Իրականում լուսանկարում պատկերված է Լենինականի No. 16 միջնակարգ դպրոցի շենքը, որը փլուզվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ:
Հիշեցնեմ, որ ԿԳՄՍ նախարարության հանցագործներին առաջարկել էի անվճար հիմունքներով սրբագրել դպրոցական պատմության դասագրքերը՝ մինչ դրանց տպագրության հանձնելը: Հանուն մեր երեխաներին որակյալ կրթություն ապահովելու ցանկության, ոչ ավելին…
Ամբողջական գրախոսականը կհրապարակեմ մոտ օրերս»:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
70905.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
80205.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
106304.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
129103.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
112402.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
130501.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
114501.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
103601.08.2026, 14:42