Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Նրանց էներգետիկան համեմատեք մեր արտիստների բեմական ելույթների հետ». Մանուշ Եսայան

«Նրանց էներգետիկան համեմատեք մեր արտիստների բեմական ելույթների հետ». Մանուշ Եսայան
114
Այսօր, 03:12

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերը խոսեցին և որպես օրինակ մատնանշեցին Ջեյ Լոյի կազմվածքը։ Ես ուզում եմ այլ թեմայից խոսել․ որպես արտիստ իր կատարած աշխատանքը բեմում։ Առհասարակ հետսովետական երկրներից շատերում արտիստները տարբերվում են արտերկրի արտիստներից։ Նկատե՞լ եք՝ ինչպես ես աշխատում բեմում, ինչպես են մինչև վերջին կոպեկը վաստակում բառի ուղիղ իմաստով հանդիսատեսի՝ իրենց վճարած գումարը։ Նկատե՞լ եք ինչ էներգետիկա ունեն, ինչ ահռելի թիմով են հանդես գալիս։ Էդ ամենը համեմատեք մեր արտիստների բեմական ելույթների հետ։
Ավելի մտածելու առարկա պետք է դառնա ոչ թե նրա կազմվածքը / լավ կազմվածքի կանայք քիչ չեն և մասնագիտությունը կապ չունի/, այլ նրա՝ որպես արտիստ կատարած աշխատանքը հանդիսատեսի համար։ Ի վերջո արտիստը հանդիսատեսի համար է աշխատում բեմի վրա։
Այ էդ աշխատանքը պետք է մեր հանդիսատեսը գնահատի և իր երկրի արտիստներից էլ գոնե նման աշխատանքի և նվիրումի 50 տոկոսը պահանջի։
Մարդը լրիվ «ատռաբոտկա» է անում հանդիսատեսի վճարած գումարը ու սա է ինձ համար հիացմունքի առարկա։
Ես համերգին չեմ եղել, ու երևի էն քիչ մարդկանցից եմ որ որևէ արտիստի հանդեպ ֆանատիզմ չունեմ /միգուցե և վատ է/, բայց օտարերկրյա արտիստների քրտնաջան աշխատանքը բեմում չեմ կարող չնկատել»:

Աղբյուրը`   Մանուշ Եսայան