Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Դիլիջան համայնքը մնացել է առանց նոտարի». Ոսկան Սարգսյան

«Դիլիջան համայնքը մնացել է առանց նոտարի». Ոսկան Սարգսյան
178
Այսօր, 02:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շուրջ մեկ ամիս է, ինչ Դիլիջան խոշոր համայնքն առանց նոտարի է մնացել։ Դիլիջանում երկար տարիներ նոտար աշխատած, Վանաձորի բնակիչ Ալբերտ Եգանյանը օրենքով սահմանված կարգով տեղափոխվել է և նոտար է աշխատում Վանաձորում։ Դիլիջան համայնքը մնացել է առանց նոտարի, Դիլիջան քաղաքի, Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերի բնակիչները նոտարական գործարքներ կատարելու համար ստիպված են հասնել Վանաձոր, Իջևան քաղաքներ։ Հավելեմ, որ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում այժմ գործում են երկուական նոտար»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան