Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնությունը չի մոտեցել, իսկ հաջորդ օրը կինը մահացել է

Հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՆԳՆ է զանգահարել Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս-ն և հայտնել, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտենում իրենց հասցե, բայց իր աչքի առաջ մարդ է մահանում։ Ինչպես Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե՝ պարզաբանելով, որ հիվանդին տեղափոխում են բուժհիմնարկ, սակայն վճարումներ չկատարելով հրաժարվում են բուժօգնությունից և դա հաճախակի է լինում։ Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է կրկին զանգահարել Հրաչյա Ս-ն և հայտնել, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է և ինքը բողքում է շտապօգնության աշխատակիցներից։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
12910:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
190Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
227Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
441Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
680Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
780Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
497Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
31420.07.2026, 23:48