«Ինչ էլ որ կնքվի Վաշինգթոնում, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից»․ Գարիկ Քեռյան
![]() 210 Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ., 03:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն քաղաքական գործընթացը, որ սկսվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին, արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, կարելի որակել որպես «մոդերատորության սառը պատերազմ: Այն չի ավարտվել և այժմ համարյա հասել է իր բարձրակետին: Իրականում որն է այս գործընթացի էությունը: Արտաքուստ այն ներկայացվում է որպես «խաղաղասիրական, միջնորդական» առաքելություն, հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Բայց իրականում համաշխարհային ուժային կենտրոնները ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը և Ռուսաստանի Դաշնությունը, բացահայտ կամ անդրկուլիսյան կատաղի պայքար են մղում՝ նպատակ ունենալով հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը ղեկավարել և պայմանագրի կնքումն էլ տեղափոխել Վաշինգտոն, Բրյուսել կամ Մոսկվա, իրենց առավելագույն շահերն ապահովելու և տարածաշրջանում հեռուն գնացող ռազմավարական նպատակներին հասնելու համար: Շատ կարևոր են նաև տարածաշրջանային ուժեղ խաղացողների՝ Թուրքիայի և Իրանի մերթ ընդ մերթ ակտիվացումը և բավական արդյունավետ միջամտությունները գործընթացին, որոնք կարողացել են եղանակ փոխել: Այս ընթացքում ոտնատակ են տրվել միջազգային իրավունքի, բարոյականության և հումանիստական բոլոր նորմերն ու սկզբունքները: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարգախոսով, կողմերը անդրկուլիսյան անազնիվ ինտրինգների միջոցով հիմնականում կենտրոնացած են զանգեզուրյան միջանցքի, էներգետիկ կապուղիների, հակաիրանական և հակառուսական պլանների իրականացման վրա: Մերկ, եսասիրական և շահամոլ միջպետական գզվռտոցի հետևանքը հարյուրերոդ անգամ վճարեց հայ ժողովուրդը, հազարավոր զոհերով, Արցախի կորստով և 120 000 փախստականներով: 2020-22 թթ. մոդերատորությունը Մոսկվայում էր: Ալիև-Փաշինյան հանդիպումները հիմնականում տեղի էին ունենում կրեմլյան հովանավորությամբ: Ուկրաինական պատերազմը փաստացիորեն հնարավորություն տվեց արևմտյան ստրատեգներին մոդերատորությունը փախցնել-տանել, այսպես կոչված, բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակներ: Այստեղ ավելի արդյունավետ «խաղաղասիրություն» իրականացվեց: Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հայաթափվեց, ռուս խաղաղապահները դուրս եկան, մեծն գինեկոլոգը Բլինքենի հետ խանդավառությամբ ֆինանսական խոստումներ տվեցին և այլն և այլն: Իհարկե «խաղաղասիրությունը» ուղեկցվում էր փառահեղ հակաիրանական և հակառուսական հռետորաբանությամբ, եվրաքվեական շոուներով և պսեվդոարևմտամետների կատաղած մեդիատեռորով: Կարծես թե կարող էր ամեն ինչ ավարտվել, երբ հայտարարվեց հայ-ադրբեջանական օնլայն բանակցությունների հաջող ավարտի և պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին, բայց ավաղ Բաքվի նախապայմանները կասեցրին բրյուսելյան ղեկավարների ցնծությունը, որոնք սպասում էին ուկրաինացման և երկրորդ ճակատի բացման օրվան: Այստեղ, իհարկե, մեծամասամբ հույսն Ադրբեջանի վրա է, որը հզոր է և սահման ունի Ռուսաստանի հետ: Կարևորը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն է և Բաքվին այնքան օժանդակելն է հայկական շահերի հաշվին, որ Ալիևը ուղղակի պարտավորված զգա բացել երկրորդ ճակատը: Վրաստանը արժանապատվորեն մերժեց այդ ավանտյուրան: Հիմա Թրամփն է շտապում նախաձեռնությունը խլել Մոսկվայից և Բրյուսելից, եթե այս ուրբաթ իսկապես կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը Սպիտակ Տանը: Տեսնենք ինչով կավարտվի: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել: Պայմանագիրը տեքստ է՝ գրված թղթի վրա: Այն քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վայրկենական կորցնում է իր նշանակությունը: Ինչ էլ որ կնքվի, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից: Իսկ միջազգային իրավունք կոչվածը ինչ աբսուրդային իրավիճակում է այսօր, բոլորս գիտենք: Հիշենք Սևրի պայմանագրին երկու ամիս հետո հաջորդած Ալեքսանդրոպոլի պայմանագիրը: Մի կերպ հաջողվեց պահպանել թեկուզ և մոտ 30000 քառ. կմ.: Այսքան մեծ մտավոր կարողություններով հռչակված հայ ազգը ինչու է այսքան տկար դիվանագիտության և քաղաքական հեռատեսության ոլորտում: Ցավալի է»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
