«Մենք հրաժեշտ ենք տալիս Սյունիքին․ մի քանի օրից զիջում ենք Իրանի հետ մեր սահմանը»․ Արթուր Խաչիկյան
![]() 445 Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ., 22:54 Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը ընդունելու է Փաշինյանին ու Ալիևին. ՀՀ կառավարությունից ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել այս տեղեկությունը, իսկ Պետդեպում հավատարմագրված ադրբեջանցի լրագրողը գրել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջին Վաշինգթոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին: «168ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին՝ ի՞նչ է նշանակում «խաղաղության իրենց մտադրության մասին հայտարարել»-ը, քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշեց․ «Հաշվի առնելով նախկին փորձը՝ ենթադրվում է, որ կողմերն ինչ-որ բան արդեն պայմանավորվել են: Ամենայն հավանականությամբ արդեն հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե, ինչպես միշտ՝ կխաբեն, կասեն՝ այդպիսի բան չկա, հետո կասեն՝ լավ ենք արել՝ հանձնել ենք, դուք գնացեք Ջեյ Լոյին նայեք, պարեք, ուրախացեք, չուզողի աչքն էլ հանեք: Այսինքն՝ անընդհատ մանիպուլյացիաներ են, նրանք նույն ձևով են գործում: Սա լինելու է Պրահա 2, երբ գաղտնի ձևով փախան Պրահա, Մակրոնի ճնշման տակ ստորագրեցին թուղթ, հանձնեցին Արցախը՝ անգամ չստանալով որևէ երաշխիք Հայաստանի համար․․․ Հիմա կգնան Վաշինգթոն և շատ հավանական է, որ ինչ-որ պայմանավորվածություն կստորագրեն, մենք հետո կիմանանք՝ նրանք ինչի մասին են պայմանավորվել։ Մենք ադրբեջանցիներից կիմանանք, որովհետև այս խումբն անընդհատ խաբում է մեզ 7 տարի: Շատ հավանական է, որ կհանձնեն այդ միջանցքը, կտան մասնավոր ինչ-որ ընկերության, արտասահմանից սովորած բառեր կկրկնեն: Եթե սա անցնում է մասնավոր ընկերությանը և պայմանագիրը ստորագրում է մի ուրիշ երկրի հետ, նշանակում է, որ այդ մասնավոր ընկերությունը պարտավորություններ ունի նաև այդ երրորդ երկրի դիմաց: Այսինքն՝ եթե Ադրբեջանի հետ այդ թուղթը ստորագրվում է, Ադրբեջանը դառնում է «Զանգեզուրի միջանցք»-ի փայատեր, դա բոլորը պետք է հասկանան»։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
