Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Խաղաղությունը չի կարող կառուցվել արժանապատվության հաշվին»․ Դավիթ Սանասարյան

«Խաղաղությունը չի կարող կառուցվել արժանապատվության հաշվին»․ Դավիթ Սանասարյան
56
Այսօր, 17:24

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Ոչ մի միջանցք չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար։
Կողմ եմ ճանապարհների բացմանը, բայց այդ ճանապարհները կարող են գործել միայն ՀՀ ինքնիշխանության ներքո։ Այլ տարբերակի գոյությունը ՀՀ որպես սուբյեկի վերացումն է։
Խաղաղության մասին խոսելիս կան անխախտելի ճշմարտություններ․
1. Բոլոր ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
2. Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։
3. Ճանապարհները կարող են բացվել, բայց առանց միջանցքային տրամաբանության։
Սրանք «նախապայմաններ» չեն, սրանք նվազագույն սկզբունքներ են, որոնց վրա միայն կարելի է կառուցել խաղաղություն։ Հակառակ դեպքում՝ մենք չենք ստանում խաղաղություն, այլ հերթական ժամանակավոր դադար՝ նոր պատերազմի սպառնալիքով։
Խաղաղությունը չի կարող կառուցվել արժանապատվության հաշվին։ Այն ծնվում է այն ժամանակ, երբ պետությունը հենվում է հստակ սկզբունքների վրա և իր դիրքորոշումը ներկայացնում է ուժով, ոչ թե զիջումներով»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան