«Սա կարող է լավ առիթ լինել Ալիևի քաղաքական ախորժակը զսպելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 278 Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ., 13:54 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի դիտարկում Վաշինգտոնում կայանալիք առաջիկա հանդիպման մասին։ Նախ ասեմ, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական քարոզչական մամուլը շատ ավելի ակտիվ մեկնաբանություններ է տարածում այս թեմայով։ Հիմնական թեզն այն է, թե իբր այս հանդիպումը փաստում է, որ հայկական կողմն ընդունել է Սյունիքով ճանապարհի վարձակալության առաջարկը։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ կարծում, որ դա առհասարակ հնարավոր է և անգամ, եթե Փաշինյանը իրապես ուզենար այդ առաջարկն ընդուներ նա դա կարող էր անել։ Բայց սա էլ մի կողմ, ադրբեջանական հանրային քննարկումներից ելնելով, նրանք չեն դիտարկում որևէ պայմանագրի ստորագրում, բացառությամբ մեկ-երկու նմանատիպ կարծիքի։ Ալիևը շատ ուղիղ է ասել, որ չի գնալու ստորագրման, իրեն պետք է գործընթացի շարունակականություն, քանի որ հենց գործընթացն է ապահովում նրա համար նոր խաղաքարտերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ից եկող հնարավոր ճնշումներին, ապա Ալիևը դրանց դիմակայելու լավ փորձ ունի։ Նա հասկացել է՝ քանի դեռ որևէ կողմ գործնական քայլ չի անում իր դեմ, մնացյալը՝ զուտ անհարմար զրույցներ են, կանցնեն, կգնան։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
