Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ռուսաստանը համակերպվելո՞ւ է այս կարևոր հանգույցներն ԱՄՆ-ին տալու հետ». Վահան Բաբայան

«Ռուսաստանը համակերպվելո՞ւ է այս կարևոր հանգույցներն ԱՄՆ-ին տալու հետ». Վահան Բաբայան
125
Այսօր, 18:36

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Սյունիքում ճանապարհը Թրամփին տալուց հետո մեր երկաթգիծն են կարող նաև տալ ԱՄՆ-ին.
Քանի որ մեր երկաթգիծը տրված է կառավարման Ռուսաստանին և այն չի կարողանում մինչ օրս շահագործվել դեպի Ռուսաստան Աբխազիայի ճանապարհի պատճառով չեմ բացառում, որ հաջորդ գործարքը լինի ԱՄՆ-ից որևէ մասնավոր ընկերությանն այն տրամադրելու մասին:
Սա վարկած է, որը շատ շուտով կարող է դառնալ իրականություն:
Ի վերջո, եթե գնան Թուրքիայի հետ ճանապարհների բացմանը տրամաբանությունը հուշում է, որ այդ երկաթգիծը ևս կփոխի ոչ միայն իր մեկնման ուղղությունը, այլ նաև տերերին:
Այստեղ կարևոր է Ռուսաստանի քայլերի հաջորդականությունը, արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա բացել Աբխազիայի ճանապարհը Հայաստանի համար մինչև Թրամփի հաջորդ գործարքը և արդյո՞ք Ռուսաստանը համակերպվելու է այս կարևոր հանգույցները ԱՄՆ-ին տալու հետ ցույց կտա ժամանակը»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան