«Մանրամասներ են հայտնի դարձել ամերիկյան կողմի առաջարկներից»․ Նարեկ Գալստյան
![]() 360 Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ., 16:48 Քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «24Նյուզ»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Երևանի ժամանակով ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգթոնում սպասվող հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի առաջարկություններից։ Ելնելով այդ տեղեկություններից՝ մեր խմբագրությունը հրապարակային հարցեր է ուղղում ՀՀ իշխանություններին։ 1. Արդյո՞ք ամերիկյան կողմը Հայաստանին առաջարկում է, որ Մեղրիով ձգվող 42 կմ-ոց ճանապարհին կանգնեն ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ։ Արդյո՞ք ընկերության ընտրության համար հայտարարվելու է տենդեր։ Արդյո՞ք այդ պահնորդներն իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։ 2. Արդյո՞ք ադրբեջանական կողմն իր բեռներն ուղարկելուց հայկական մաքսային ծառայության աշխատակիցների չի հանդիպելու։ 3. Արդյո՞ք ճանապարհը ստանալու է «Թրամփի կամուրջ» անվանումը, իսկ պայմանագիրը ստորագրվելու է 99 տարով։ 4. Արդյո՞ք պայմանագիրը կարող է խզվել դրա մասնակից երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համատեղ համաձայնության պարագայում։ Արդյո՞ք պայմանագրի կատարման հետևող է նշանակվելու է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյո՞ք վեճերի առկայության պարագայում հարցը գնալու է ԱՄՆ Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան։ 5. Արդյո՞ք արտապատվիրակված այս կոմունիկացիայից ստացած շահույթի 40%-ը գնալու է ԱՄՆ-ին, 30%-ը՝ Ադրբեջանին և ևս 30%ը՝ Հայաստանին։ Արդյո՞ք հայտարարվելու է, թե շահույթի 10%-ը (դեռ հասկանալի չէ, հայկական կողմի մասնաբաժնից, թե՝ ընդհանուր) ներդրվելու է Մեղրի համայնքում, որի մոտով էլ, ըստ էության, անցնելու է կոմունիկացիան։ 6. Արդյո՞ք ամերիկյան կողմը հայտարարելու, թե Հայաստանում ներդրումներ է անելու ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։ 7. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն առաջարկելու են Դոնալդ Թրամփին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ»։ Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
