Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Մխիթար Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Ռոման Երիցյան

«Մխիթար Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Ռոման Երիցյան
110
Այսօր, 19:48

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր արցախցի Մխիթար Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Երեք ժամ տևած դատական նիստից հետո Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը մասնակիորեն բավարարեց քննիչի՝ կալանքը երկարաձգելու միջնորդությունը՝ նշանակելով տնային կալանք՝ բացակայելու արգելք խափանման միջոցի համակցությամբ։
Դատավոր Հարությունյանի վարած նիստերն ու կայացրած որոշումները պարզապես պետք է վայելել։ Նրա օրինականությունը, հետևողականությունն ու կարգապահ մոտեցումը անկեղծ հիացում են պատճառում։
Պաշտպանյալս մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, և ըստ քննիչի՝ մեղադրանքը հնարավոր է փոխվեր առանձնապես ծանր հանցագործության»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան